Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Իրենց կամքն էր Մաքսային միությանը միանալը»

«Իրենց կամքն էր Մաքսային միությանը միանալը»
25.11.2013 | 17:17

Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը կարծում է, որ առաջիկայում սպասվող Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան վերջակետ կդնի այն պատմությանը, որը սկսվել էր 1995 թվականից, երբ Հայաստանում տեղադրվեցին ռուսական ռազմաբազաները:

Հայաստանում Պուտինի այցի հետ կապված սպասվում են բողոքի ակցիաներ: Ի՞նչ արդյունք կարող են տալ այդ ակցիաները:

Իրավապաշտպանը դժվարացավ ասել, թե ինչ արդյունք կարող են տալ այդ ակցիաները կամ որքանով են դրանք անկեղծ:

Միքայել Դանիելյանը կարծում է, որ մեր իշխանությունները կամովին ցանկացան մտնել Մաքսային միություն, ոչ թե ճնշումների արդյունքում:

«Ամենօրյա ճնշումներ գուցե եղել են, բայց մեր իշխանությունները ցանկացան մտնել Մաքսային միություն»,- ասաց նա:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ