Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Կիևում այսօր ավելի «տաք» է լինելու. ցուցարարները պահանջելու են վարչապետի հրաժարականը

Կիևում այսօր ավելի «տաք» է լինելու. ցուցարարները պահանջելու են վարչապետի հրաժարականը
25.11.2013 | 12:47

Երեկվա ողջ օրը Կիևում եվրակողմնակիցների հանրահավաքը չի դադարել: Մասնակցել է մոտ 150 հազար մարդ, իսկ գիշերը մարդիկ լուսացրել են 20-ից ավելի վրաններում: Լուսադեմին «Բերկուտ» ջոկատայինները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Մի քանի հոգի վնասվածքներ են ստացել: Ըստ ուկրաինական կայքերի ռեպորտաժների, հանրահավաքի մասնակիցները խոսել են եվրոպական արժեքների մասին, որոնք ասոցացնում են ժողովրդավարության հետ: Նրանք նշել են, որ ԵՄ-ին միանալով եվրոպացիները կհետևեն, որ ՈՒկրաինայում բարեփոխումները իսկապես իրականանան: ՈՒկրաինացիների մեծ մասը նախընտրում է գնալ շրջագայելու Եվրոպա և ուզում է ազատ վիզային ռեժիմ Եվրոպայի հետ: Շատերը կարծում են, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում իրենց երեխաները ավելի հեշտ կկարողանան կրթություն ստանալ եվրոպական երկրներում: Նրանք նաև կարծում են, որ ԵՄ-ին ինտեգրվելով ՈՒկրաինայւոմ կբարձրանան աշխատավարձերը, քանի որ, ինչպես իրենք են գնահատում, ՈՒկրաինայում գները եվրոպական են, իսկ աշխատավարձերը` խիստ ցածր: Քաղաքական գործիչները պնդում են, որ ՄՄ-ին միանալով ՈՒկրաինան կկորցնի ինքնիշխանությունը, այսինքն` ռուսները կարող են իրենց օրենքներն ու կամքը պարտադրել Կիևին: Միտինգի մասնակիցները երեկ պահանջել են Գերագույն ռադայի արտահերթ նիստ, որպեսզի քննարկվեն եվրաինտեգրման վերաբերյալ օրենքների նախագծերը, հակառակ դեպքում նրանք որոշել են հանրահավաքների միջոցով հասնել խորհրդարանի լուծարմանը և նոր ընտրությունների: ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն օրեր առաջ ԵՄ –ին կոչ էր արել ՈՒկրաինային եվրաընտանիք ընդունել առանց նախապայմանների, այսօր նա հայտարարել է, որ ԵՄ-ն պարտվել է ՈՒկրաինայի համար մղվող մարտում: «Մենք կարիք ունենք ազնիվ և հստակ հայտարարությունների Եվրոպայից: Եվրոպան տանուլ է տվել այս մարտը: ՈՒկրաինան իդեալական չէ, սակայն ՈՒկրաինան պետք է վերցնել այնպիսին, ինչպիսին կա»,-ասել Յուշչենկոն: Նրա խոսքով` ԵՄ-ն կարող է շահել ՈՒկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց, քանի որ եվրոպական արժեքները կթափանցեն Եվրոպայի հեռավոր արևելյան սահմանները: Յուշչենկոյի կարծիքով Եվրոպայի լռության դեպքում Ռուսաստանը կպայքարի ՈՒկրաինայի համար բոլոր միջոցներով: «ՈՒկրաինային գուցե կտան 10-15 մլրդ, կընդունեն առանց որևէ պայմանի: Մենք հեշտորեն լույսից թռչում ենք դեպի ստվերը»,-ասել է նա: Ի դեպ, ավելի վաղ Բատկիվշչինայի խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել էր, թե նախագահ Վիկտոր Յանուկովիչը ՌԴ-ից գազի գների իջեցման խոստում է ստացել և 20-մլրդ դոլար, որի «կեսը կգողանան, իսկ կեսը կծախսեն 2015-ի ընտրությունների կեղծման համար»: Վարչապետ Նիկոլայ Ազարովը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը խոստացել էվերանայել գազի պայմանագիրը, միաժամանակ հերքել 20 մլրդի պատմությունը: Սպասվում է, որ այսօր Կիևում կրքերն ավելի կթեժանան: Ցուցարարները արդեն հավաքվում են կառավարության շենքի մոտ` պահանջելու վարչապետի հրաժարականը. նրանց այնտեղ սպասում են «Բերկուտ» ջոկատայինները:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ