Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Աստղագետները հսկայական աստղի բռնկում են արձանագրել

Աստղագետները հսկայական աստղի բռնկում են արձանագրել
25.11.2013 | 11:54

Բարեբախտաբար, այն մեզանից այնքան հեռու է տեղի ունեցել, որը ոչ մի վտանգ չի ներկայացրել:
Աստղագետները հեռավոր գալակտիկայում արձանագրել են այնպիսի պայծառ լուսաբռնկում, որ մեկնաբանել են որպես «հրեշավոր ուժի» պայթյուն, որը, հավանաբար, «դուրս է թռել» Մեծ պայթյունից:
Եթե գալակտիկան, որի վրա նկատվել է բռնկումը, մոտ գտնվեր Երկրին, ապա մեր` երկրացիներիս համար, լավ չէր լինի: Բարեբախտաբար մեզ այդ բռնկումից բաժանում է երկու, երեք, յոթ միլիարդ լուսային տարի: Մեկ լուսային տարին կազմում է մոտավորապես 10 տրիլիոն կիլոմետր: Եվ զարմանալի չէ, որ անզեն աչքով այն մեր մոլորակից տեսանելի չի եղել: Արտանետվող գամմա-ճառագայթների այսպիսի աներևակայելի ուժ դրսևորվում է այն ժամանակ, երբ «մեռնում են» հսկայական աստղերը: Աստղը պայթում է և վերածվում նոր սև անցքի: Պայթյունի մոտակայքում ակնթարթորեն հայտնված մոլորակը կորցնում է իր մթնոլորտը և վերածվում մի հսկայական այրված ածխի կտորի:
Աստղագետները ճառագայթման պայթյունը կարող են հայտնաբերել նախքան նրա Երկիր հասնելը, բայց եթե այն ուղղվի դեպի մեր մոլորակ, չնայած, որ դրա հավանականությունը գրեթե հավասար է զրոյի, ոչինչ անել այլևս չեն կարող:
Տիեզերական աստղադիտակները այս գամմա-ճառագայթների հնարավոր բռնկումները արձանագրում են, միջինը, յուրաքանչյուր երկու օրը մեկ: Դա հազվադեպ իրադարձություն չէ: Ինչպես նշում է Science ամսագիրը, ամենամեծ բռնկումը տեղի է ունեցել 1999թ. ապրիլի 27-ին, որն իր ուժի և հզորության առումով ռեկորդային է եղել: Նրա էներգիան հինգ անգամ ավելի մեծ է եղել, քան մնացած բռնկումները` միասին վերցրած:
Ինչպես փոխանցում է Times-ը, գիտնականները կարողացել են հաշվել անգամ պայթող աստղի չափերը: Այն 20-30 անգամ ավելի ծանր է, քան Արևը, բայց միայն կրկնակի տրամագծով: Սա նշանակում է, որ պայթած աստղը ունեցել է ֆանտաստիկ խտություն, ինչն էլ բացատրում է պայթյունի ուժը:
Աստղագետները բացառում են մեր գալակտիկայում նման պայթյունի հավանականությունը: Նման իրադարձության հավանականությունը շատ քիչ է` 1-ը 10 մլն-ի:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ