Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Համաձայնությունը Ժնևում կայացավ գիշերային բանակցությունների ընթացքում

Համաձայնությունը Ժնևում կայացավ գիշերային բանակցությունների ընթացքում
24.11.2013 | 17:38

Ժնևում ընթացող բանակցություններում Իրանը և վեցնյակը ընդունել են համատեղ փաստաթուղթ միջուկային խնդրի վերաբերյալ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ վեցնյակը համաձայն է ընդունել խաղաղ ատոմի Իրանի իրավունքը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ համաձայնագրով չի ճանաչվում ուրանի հարստացման Իրանի իրավունքը:

Սերգեյ Լավրովը մանրամասնել է, որ համաձայնագրի հիմքում ՌԴ նախագահի առաջարկած հայեցակարգն է, համաձայնագիրը նշանակում է, որ վեցնյակը համաձայն է ճանաչել խաղաղ ատոմի Իրանի իրավունքը, ներառյալ հարստացման իրավունքը, եթե լուծվեն բոլոր հարցերը, որ կան Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և ամբողջ ծրագիրը դրվի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ: Դա վերջնանպատակն է, որ արդեն ամրագրված է փաստաթղթում: Թեհրանը պարտավորվել է սառեցնել իր միջուկային ծրագիրը վեց ամսով: «Պայմանավորվել ենք, որ առաջին փուլը կտևի 6 ամիս, այդ ընթացքում Իրանը կսառեցնի իր ամբողջ միջուկային ծրագիրը, նոր ցենտրիֆուգաներ չի ավելացնի, նոր քայլեր չի ձեռնարկի, որոնք ուղղված են Արակայի վրա ծանր ջրով ռեակտորի կառուցմանը, այսինքն` Իրանի միջուկային ծրագրի ամբողջ ծավալը, որը հիմա ամբողջովին վերահսկում է ՄԱԳԱՏԷ-ն»,-ասել է ՌԴ արտգործնախարարը: Այդ ընթացքում Թեհրանի և վեցնյակի բանակցությունները կշարունակվեն, կպահպանվի ստատուս քվոն, կճշտվեն այն չափորոշիչները, որոնք պետք են Իրանի խաղաղ միջուկային ծրագրին` վառելիքի արտադրությանը, ատոմակայաններին, միջուկային հետազոտական ռեակտորներին, որոնք իզոտոպեր են արտադրում առողջապահական և այլ հումանիտար նպատակներով: Համաձայնագիրը հնարավորություն կտա թուլացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ` «Նպատակն է ամրապնդել վստահությունը և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մեր գործընկերներին հնարավորություն տալ մեղմացնելու պատժամիջոցները, որ նրանք ընդունել են Իրանի նկատմամբ` շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,-ասել է Լավրովը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը չի ներառում ուրանի հարստացման Թեհրանի իրավունքը: «Իրանը համաձայնել է կասեցնել ուրանի 5 տոկոսից ավելի հարստացումը, չեզոքացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, դա նշանակում է, որ 6 ամսից մինչև 20 տոկոս հարստացված 200 կգ ուրանից ոչինչ չի մնա»,- ասել է Քերին: Նա գտնում է, որ Իրանի և վեցնյակի համաձայնագիրը կօգնի ապահովել Իսրայելի անվտանգությունը: «Իսրայելը մեր բարեկամն է»,-ընդգծել է Քերին: «Մենք միշտ ասում էինք, որ ամեն ինչ կանենք, որպեսզի թույլ չտանք Իրանը միջուկային զնեք ունենա: Սակայն մենք առաջին հերթին խաղաղ համաձայնության կողմ էինք, որի շրջանակներում Իրանը կկարողանա վերացնել համաշխարհային հանրության տագնապները»,-բացատրել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նա գտնում է, որ բանակցությունների ու համաձայնության հնարավորություն տվեցին պատժամիջոցները: Քերին ասել է, որ նավթի վաճառքից ստացված 4,2 միլիարդ դոլար գումարից կհանվի կասեցումը, կփոխվեն ոսկու, թանկարժեք մետաղների արտահանմանը վերաբերող պատժամիջոցները, որոնք լրացուցիչ օգուտներ կտան:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ