Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Եթե լայնածավալ պատերազմ չկա, դա արդեն արդյունք է»

«Եթե լայնածավալ պատերազմ չկա, դա արդեն արդյունք է»
21.11.2013 | 15:56

«Լայնածավալ պատերազմը բացառված է: Դա հստակ է, և նրանք, որքեր խոսում են, թե Սարգսյան-Ալիև հանդիպումը օգտակար է, խոսում են ճիշտ կողմի մասին, անգամ նրանք, ովքեր գտնում են, որ հանդիպումն արդյունավետ չի, միևնույն է, ընդգծում են դրական կողմը: Այսինքն` դա առաջին կարևորագույն մասն է: Կարևոր է նաև այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է լուծարել կամ չեղյալ համարել Մինսկի խումբը և այդ գործընթացը դադարեցնել: Այսպիսի շարունակությունը նշանակում է, որ առայժմ Ադրբեջանը չի հասել իր նպատակին. ամենատաբեր մակարդակներում և ֆորումներում փորձելով Արցախի հարցը բարձրացնել` նա ուզում է բռնազավթել իրեն չպատկանող Արցախը»,-այսօր «Ֆորում» ակումբում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:
Իրավապաշտպանի խոսով` եթե լայնածավալ պատերազմ չկա, դա արդեն արդյունք է: «Մենք պետք է լինենք այնքան համբերատարար, որ հասկանանք և գիտակցենք, որ իրապես նոր արդյունք չկա: Մադրիդյան սկզբունքները որևէ արդյունք չեն տալիս, հենց այդ սկզբունքներն են, որ խոչընդոտում են որևէ արդյունք ստանալուն: Խնդիրը հետևյալն է, այն` ինչ պատկերացնում է Ադրբեջանը, անգամ իր ծավալապաշտական պատկերացումների պարագայում չի արտացոլում Մադրիդյան սկզբունքը, և այն, ինչ իրականում է տեղի ունենում տարածաշրջանում` մեծ խնդիր չի ներկայացնում»,-ընդգծեց Լ. Ալավերդյանը, ում համոզմամբ Մինսկի խմբի աշխատանքն արդարացնող միակ կարևորը գործը հրադադարը վերահսկելն է: «Մադրիդյան պիղծ սկզբունքները թույլ չեն տալիս, որ ոչ միայն Հայաստանը, Արցախը, այլև տարածաշրջանի ժողովուրդները հույս ունենան, որ տևական ժամանակով տարածաշրջանում կհաստատվի անվտանգություն կամ կլինի կայունություն»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է Սարգսյան-Ալիև ձեռքսեղմմանը, որը տարբեր մեկնաբանությունների արժանացավ լրատվամիջոցների կողմից, տիկին Ալավերդյանը գնահատեց այսպես. «Լինի դա ձեռք սեղմել, թե ձեռք չսեղմել` միևնույն է, մեր երկրները չեն կարող լայն առումով միմյանց ձեռք սեղմել, որովհետև այսպիսի հանդիպումները Մինսկի խմբի կողմից պարտադրված գործելակերպ են և տվյալ դեպքում Մինսկի խմբի համանախագահների կողմից է պարտադրված, որ այդպիսի հանդիպումներ տեղի ունենան»:
Լ. Ալավերդյանի փոխանցմամբ, դեռ ոչ մի փաստաթղթում չի եղել որևէ մի նախադասություն, որտեղ գրված լինի, թե` ԼՂՀ-ն կայացել է ոչ լեգիտիմ: «Այստեղ, այդ առումով, միջազգային հանրությունն անելիք չունի»,-արձանագրեց իրավապաշտպանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ