Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Տղամարդու դժվար տարիք»

«Տղամարդու դժվար տարիք»
13.11.2013 | 17:31

«Ճակատագրի խնդիրը հեշտ էր, քան փողինը:

Եթե տոմս եղա՜վ, մտածել էր տոմսարկղերի շարքի երկայնքով երկու -երեք օր գնալ-գալով, եթե եղավ` ճակատագիր է, պիտի գնա»:

«Տղամարդու դժվար տարիք», Վանո Սիրադեղյան

Վանոյի «տոմսը» իրեն երկրից հեռու տարավ, ու հայտնի չէ` երբ հետ կբերի: Մեկնումի օրն իմացանք, ժամանմանը դեռ սպասում ենք: Վանոյի «տոմսը» հենց ճակատագիրն էր, իր` մանրամասն սիրելու անհրաժեշտություն ունեցող հայրենիքից տարագրող ճակատագիրը: Արի ու տես, որ ճակատագրի խնդիրը էնքան էլ հեշտ չի, եթե «տոմսդ» 180 աստիճանով հեղափոխում է կյանքդ: Վանոն արդեն տասը տարուց ավելի Հայաստանում չէ, իսկ Հայաստանում դեռ նրան սպասող կա: Սպասողներ: Նրանք Վանոյի գրչի երկրպագուներն են: Ավելի շատ, քան նրա զինակիցները: Մի պարզ պատճառով`գրչի երկրպագուներն անդավաճան են: Եվ իհարկե` ժամանակի մեջ փորձություն անցած իր ընկերները: Մի անգամ, երբ դեռ չէր հեռացել Հայաստանից, բայց արդեն իշխանափոխությունը կայացած փաստ էր, հարցրի. «Գրո՞ւմ ես, գրի, է´լի»: «Դրա ժամանակը, չի բայց դրա ժամանակն էլ կգա»,-ասաց: Ժամանակի հեռվից կարծում եմ, որ Վանոյի «տոմսն» իրեն հայաստանյան իրականությունից հեռու շպրտեց գուցե խնայելու համար, իր գրի համուհոտը պահպանելու համար, մեր ու իր կապը` թեկուզ վիրտուալ, բայց ավելի իրական ու հաստատուն տարածքում սահմանելու համար: Ու կարծում եմ` Վանոն հիմա գրում է քաղաքականության պատճառով իր չգրած բոլոր պատմվածքները: Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 67 տարեկան: Հրաշալի տարիք է` հայրենիք վերադառնալու ու իր ապրված կյանքի իմաստնությունը փողոցներում շաղ տալու համար, երկիրը իր շնչով լցնելու համար: Մտածողի, երկրի համար ցավողի, երկիրը մանրամասն սիրողի շնչով: Տղամարդու հրաշալի տարիք` վերադարձի ճամպրուկները կապելու համար: Տա Աստված, որ այդ օրը շուտ գա: Շնորհավոր ծնունդդ, Վանո ջան:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ