Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ՄԱԿ-ը թայֆունից տուժածներին օգնություն կցուցաբերի

ՄԱԿ-ը թայֆունից տուժածներին օգնություն կցուցաբերի
13.11.2013 | 13:21

«Հայան» թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում զոհերի թիվը կազմում է 2-2,5 հազար մարդ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Բենիգնո Ակինոն: Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ թայֆունի հետևանքով զոհերի թիվն առնվազն 10 հազար է:

ՄԱԿ-ը օգնություն ցուցաբերելու նպատակով դոնոր-երկրներից պահանջել է 301 մլն դոլար: ՄԱԿ-ի գրասենյակի հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը լրագրողների հետ կայացած ճեպազրույցում նշել է, որ մարդասիրական օգնությունը «հաշվարկված է վեց ամսվա համար», և նախատեսված է ապահովել աղետից տուժած, բուժօգնության կարիք ունեցող շուրջ 9.8 մլն մարդու խնամքը: Սնունդ կտրամադրվի 3 մլն մարդու, ժամանակավոր կացարանների կառուցման համար կընդգրկվեն 560 հազար մարդ, 500 հազար մարդ էլ կզբաղվի խմելու ջրի և սանիտարական պայմաններ ստեղծելու գործով:

Ըստ ՄԱԿ-ի գրասենյակի վերջին վիճակագրության, Ֆիլիպիններում տեղի ունեցած ողբերգությունը 11,3 միլիոն մարդու մոտ մեծ սթրեսի պատճառ է դարձել:

Վերջին 100 տարվա պատմության մեջ ավերածության մասշտաբներով սա ամենաուժեղ թայֆունն է. «Այս թայֆունը, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ամենաինտենսիվն է պատմության մեջ»,-խոստովանել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մամուլի քարտուղար Քլեր Նուլլիսը:

Երկրի մի քանի նահանգներում առանց տանիքի են մնացել շուրջ 673 հազար մարդ:

Ըստ ՄԱԿ-ի` փախստականների գծով գերագույն հանձնակատարի (UNHCR), այս թիվն, ըստ ամենայնի, անցնում է 800 հազարը: Տնտեսական վնասը գնահատվում է 12 մլրդ, դոլար:

Նշենք, որ ամեն տարի Ֆիլիպինների օվկիանոսին կից կղզիներում տեղի է ունենում միջինը 22-25 թայֆուն և սուպերթայֆուն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ