Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ՌԴ ԶԼՄ-ները հիշեցնում են «Պրավդա»-ն

ՌԴ ԶԼՄ-ները  հիշեցնում են «Պրավդա»-ն
12.11.2013 | 12:58

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած սեմինար-քննարկման ժամանակ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն, անդրադառնալով ՀՀ-ի՝ Մաքսային միության մեջ մտնելու որոշմանը, նշեց, որ ՌԴ-ն ստանձնել է հետխորհրդային երկրների նկատմամբ ժանդարմի դերը, և դա փաստաթղթավորված կերպով արտահայտվում է Հայաստանում: Նա կարծիք հայտնեց, որ հրապարակ նետված Մաքսային միության մասին քննարկումները կեղծ այլընտրանք են ներկայացնում: Քաղաքագետը մտավախություն հայտնեց, որ Հայաստանը կարող է հայտնվել նույն վիճակում, ինչ՝ 1917-18 թվականներին և 1990-91 թվականներին: Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ դեռ ավելի վաղուցվանից էր ակնհայտ, որ Հայաստանի՝ եվրաինտեգրման ձգտումն անպատիժ չէր մնալու ՌԴ-ի կողմից: Քաղաքագետը հիշեցրեց, որ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը սկսել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից: Այս իրավիճակում, ըստ նրա, պետք է ձևակերպվի քաղաքական պատասխանատվություն, հատկապես որ մեր հազարավոր քաղաքացիներ չեն հաշտվում ՌԴ-ի քաղաքականության հետ:

«Համաձայնություն» քաղաքագիտական կենտրոնի ղեկավար, ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն էլ նշեց, որ այսօր ռուսական լրատվամիջոցները քարոզչություն են իրականացնում նույն մեթոդներով, ինչպես ժամանակին վարվում էր խորհրդային «Պրավդա»-ն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ