Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան

Առաջին բազմաձայն  պատարագի պրեմիերան
01.11.2013 | 11:58

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան` պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից, նյույորքաբնակ երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտագրությամբ: Իր ժամանակին Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը հանդիպել է պահպանողական եկեղեցականների դժգոհությանը, և Կարա-Մուրզային հեռացրել են իր պաշտոնից:
Անդրադառնալով մեր՝ «Հնարավո՞ր է, որ այսքան տարիներ կորսված պատարագն այսօր արդեն մատուցվի եկեղեցում» հարցին Գրիգոր Փիթեջյանն ասաց, որ հարցը միայն կատարել-չկատարելը չէ, այլ այն, որ այս պատարագը միշտ ներկա լինի հայ եկեղեցու, հայ երաժշտության մեջ:
«Վերին իշխանություններից է կախված` կկատարե՞ն, թե՞ ոչ: Բայց պետք է ունենան այդ լայնամտությունը, իմանան, որ, Կոմիտասի, Եկմալյանի պատարագից բացի, այս պատարագն էլ կա,- ասաց նյույորքաբնակ երաժշտագետը:- Երբ կորսված էր, բոլորն ասում էին` ցավոք, չենք կարող ներկայացնել այն: Հիմա ցավ չունենք, ինչո՞ւ ցավենք, ուրախանանք, վայելենք»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ