Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ոչ թե կախարդական փայտիկ, այլ՝ գործիք

Ոչ թե կախարդական փայտիկ, այլ՝ գործիք
29.10.2013 | 15:55

ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն ոլորտի խորհրդատու Էլեոնորա Վերգեերը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի հրավիրած սեմինարի ժամանակ նշեց, որ վիզաների դյուրացման հարցում առաջին տեղում են Բալկանյան երկրները: Ըստ ԵՄ խորհրդատուի՝ վիզաների դյուրացման գործողությունների պլանը կիրառելիս պետք է հաշվի առնել անվտանգությունը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը:

«Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական կազմակերպության ներկայացուցիչ Իրինա Սուշկոն վիզաների դյուրացումը հնարավորություն կտա խորացնել ինտեգրումը Եվրոպայի հետ: Նրա դիտարկմամբ՝ մարդկանց շարժունակությունը միայն կխորացնի բիզնես կապերը և կդառնա արդյունավետ մեխանիզմ քաղաքական փոփոխությունների համար:

Վիզաների դյուրացման կարգը, ըստ ԵՄ խորհրդատուի, ոչ թե կախարդական փայտիկ է, այլ՝ գործիք, որն օգտագործելու համար պետք է ունենալ որոշակի տեղեկատվություն:

Էլեոնորա Վերգեերը նշեց, որ Հայաստանում արդեն կիրառվում են կենսաչափական անձնագրերը, իսկ Ուկրաինայում դրանք սկսեցին կիրառվել միայն վիզաների դյուրացման պայմանագրի կիրառման երրորդ տարում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ