Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Արևմուտքի փիլիսոփայական ժամանակակից տեսությունները՝ Հայաստանում

Արևմուտքի փիլիսոփայական ժամանակակից տեսությունները՝ Հայաստանում
08.10.2013 | 16:25

Հոկտեմբերի 7-18-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մելիորա» ՀԿ-ն իրականացնում են «Վերլուծական փիլիսոփայության դպրոց՝ ՀՀ բուհերի դասախոսների համար» ծրագիրը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն՝ երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։

Վերլուծական փիլիսոփայության դպրոցում դասախոսություններ կարդալու համար հրավիրվել են Վեսթերն Վաշինգտոն համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր Նեդ Մարկոսյանն ու Իռլանդիայի Դուբլին քաղաքի Յունիվերսիթի քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավար Մարիա Բաղրամյանը։ Դասախոսություններին մասնակցում են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի և Արցախի բուհերի փիլիսոփայության ֆակուլտետների դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ։

Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Հարոյանը նշում է, որ դասախոսությունների այս շարքը նախ պետք է արժևորել որպես նորույթ։ Բացի այդ, առնչությունները դրսի մասնագետների հետ հնարավորություն են տալիս ծանոթանալու նրանց մտածելակերպին, ժամանակակից փիլիսոփայության խնդիրների դրվածքի մակարդակին և ընդգրկմանը։ «Ինձ հատկապես հետաքրքրում է այն հարցը, թե Արևմուտքի փիլիսոփայական վերլուծությունների առարկան ինչ խնդիրների շուրջ է կենտրոնանում։ Ակնհայտ է (ընդ որում, նույնն ասում են նաև այլ մասնագետներ իրենց ոլորտների մասին), որ արտասահմանում ավելի շատ նեղ մասնագիտական խորացում է։ Մեր մասնագետներից շատերն ավելի լավատեղյակ են փիլիսոփայության ընդհանուր պրոբլեմատիկային»,- ասում է Հայկ Հարոյանը։

Նշենք, որ վերլուծական փիլիսոփայության դպրոցը նպատակ ունի փիլիսոփայության մասնագետներին ծանոթացնել Արևմուտքում փիլիսոփայական (գիտական) ժամանակակից տեսություններին և զարգացման միտումներին։

Փիլիսոփայության դպրոցի անցկացմանն աջակցում է Երևանի պետհամալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը։

Դիտվել է՝ 2928

Մեկնաբանություններ