«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Այսօր Կոմիտասի 144-ամյակն է

Այսօր Կոմիտասի 144-ամյակն է
26.09.2013 | 15:23

Երբ մենք ասում ենք Կոմիտաս, հասկանում ենք Արևելյան և Արևմտյան Հայաստանի 1000-ամյակների ամբողջ մշակույթը` արտահայտված երաժշտության լեզվով:

Մինչ այդ ասվում էր` մենք եղել են հին ազգ, մեծ ազգ, մենք ունեցել ենք, մեր ոգին: Միայն ասվում էր: Այդ տարիներին հայերն իրենց ազգանունը փոխում էին, դնում Հայկունի, Ամատունի, ասում էին, որ իրենք հայկան այդ տոհմերի շարունակությունն են և երգում էին հայրենասիրական երգեր` ռուսական ռոմանսներով, չգիտեին անգամ որն է հայկական երգը: Կոմիտասը բերեց այն, ինչը համարյա հնարավոր է ձեռքով բռնել` հենց այդ ոգին: Այնտեղ կար Հայաստանի աշխարհագրությունը, ամբողջ հայ աշխարհը, որովհետև այդ երգերը արտահայտում էին պատմական բոլոր ժամանակները, մեր լեռները, երկինքը, այն չքնաղ հայրենիքը, որ մենք ունեցել ենք և մեծ մասը կորցրել: Պոլսի թերթերը գրում են`մենք վերջապես ճանաչում ենք մեզ և անմիջապես ենք ճանաչում:
«Արարէ» հայագիտական հիմնադրամի, «Մեծահասակների ցկյանս ուսումնառություն» ՀԿ-ի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համահայկական երիտասրադական կենտրոնի նախաձեռնած «Ճանաչել իմաստություն» ծրագրի 53-րդ հանդիպումը նվիրված էր Կոմիտասին: Բանախոսը կոմպոզիտոր, կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ էր: Վերոնշյալ նախաբանից հետո նա ընդգծեց, որ խոսքը միայն երգի մասին չէր, այլ տիզերական օրենքների, որ արտահայտում է տվյալ ժողովրդի էությունը:
«Հայ ժողովրդի ողջ էությունն է արատահայտվում կոմիտասյան երգերով,-ասաց նա,- կան աշխատանքային երգեր, սիրո, ռազմական, էպիկական, պարային`աշխույժ, դանդաղ, ընդհուպ հեթանոսական տաճարի պարերի եղանակներ»:
Կոմիտասը 3000 երգ և պարեղանակ է գրառել, որոնցից պահապնվել է մոտ 1500-ը, հնչել է մոտ 300-ը: 1200 նմուշ մինչ օրս որևէ տեղ չի հնչել, դրանք թղթի վրա են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ` «Իրատես de facto»-ի առաջիկա` 27.09.13-ի համարում:

Դիտվել է՝ 1445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ