ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Հայրիկյանը 14 տարի կարող է հանգիստ քնել

Հայրիկյանը 14 տարի կարող է հանգիստ քնել
23.09.2013 | 15:41

Նախագահական ընտրությունների վերջին ակորդները` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի դատաքննությունը ավարտվեց: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանում նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, որպես պատվիրատու, դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, 14 տարվա ազատազրկման դատապարտվեց Խաչիկ Պողոսյանը, 12 տարվա` Սամվել Հարությունյանը: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրել է, որ դատավճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում, Հայաստանի դատական ատյաններից հետո` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը կապ չունի գործի հետ:

Դիտվել է՝ 3217

Մեկնաբանություններ