Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Իտալիայի դեսպանը հույս է հայտնում, որ ՀՀ դիվանագիտությունը հաջողություն կունենա

Իտալիայի դեսպանը հույս է հայտնում, որ ՀՀ դիվանագիտությունը հաջողություն կունենա
06.09.2013 | 18:44

Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, այսօր անդրադառնալով Մաքսային միությանը ՀՀ անդամակցության որոշմանը, նշեց. «Հայաստանի որոշումը բոլորին զարմացրեց աշխարհում, մասնավորապես՝ Եվրոպային։ Այն անսպասելի էր։ Թեև կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը կշարունակի քննարկումները, որպեսզի պարզի, թե ինչպիսի տարածք է ստեղծվել երկու տարբեր համաձայնագրերը համատեղելու համար։ Հույս ունեմ՝ բանակցությունները ԵՄ-ի հետ չեն դադարեցվի։ Մինչ այժմ Հայաստանը կարողացել է բանեցնել հմուտ դիվանագիտություն. մեկ ոտքը եղել է Արևմուտքում, մյուս ոտքը՝ Արևելքում։ Կարծում եմ՝ հայկական դիվանագիտության այդ մոտեցումը հաջողություն կունենա»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ