Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Ստեղծված հանձնաժողովը վստահություն չի ներշնչում»

«Ստեղծված հանձնաժողովը վստահություն չի ներշնչում»
30.07.2013 | 16:33

«Ես չեմ կիսում այն դիտարկումները, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ուղղված ակցիաները կազմակերպված էին իշխանության կողմից, այն շատ ինքնաբուխ սկսվեց։ Անհասկանալի է, թե ինչպես պիտի ուղղորդեին ակցիայի մասնակիցներին։ Իմ կարծիքով, ակտիվիստներին մեղադրել իշխանության մաս կազմելու մեջ, անիմաստ է, քանի որ շարժման մեջ կան ամենատարբեր մարդիկ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Շարժումը իր առաջ հստակ նպատակ էր դրել, պահանջում էր` չվճարել 150 դրամ և հասավ իր նպատակին»,-այսօր «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Ըստ բանախոսի, մայրաքաղաքում հնարավոր է տրանսպորտի ուղեվարձը թողնել 100 դրամ՝ միաժամանակ բարձր պահելով սպասարկման որակը և ներկրել նոր ավտոբուսներ
«Երևանում երթուղային գծերը պետք է կազմել առանց գերշահույթ ստանալու տեսլականի և այն 48 ընկերությունները, որոնք սպասարկում են մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկությունը, պետք է հրաժարական տան և փոխարենը, մրցույթային կարգով, ասպարեզ գան նոր ընկերություններ և աշխատեն բարեխղճորեն` ի նպաստ ժողովրդի»,-նշեց Սաֆարյանը` հավելելով, որ տրանսպորտի թանկացման գլխավոր մեղավորները հենց այդ ընկերություններն են:
Բանախոսը տեղեկացրեց, որ «Բարև Երևանը» փորձել է իր լիազորությունների շրջանակում խնդիրը մտցնել հանձնաժողովների քննարկման դաշտ: Բացի այդ` իրենք դիմելու են դատարան՝ տրանսպորտի անօրինական թանկացման որոշման դեմ։
«Քաղաքապետը չի կարող ինքնագլուխ որոշումներ կայացնի, եթե ավագանին նիստում չհաստատի դրանք»,-նկատեց նա։
Ս.Սաֆարյանը հայտնեց, որ քաղաքապետը հանձնարարել է ձևավորել «ինչ-որ մի» հանձնաժողով, որը պետք է զբաղվի տրանսպորտին առնչվող խնդիրներով, մինչդեռ, ըստ նրա, հայտնի չէ, թե ի՞նչ կարգավիճակ ունի կամ ինչո՞վ է զբաղվելու այդ հանձնաժողովը. «Բարև Երևանը» նախ պետք է իմանա` ովքեր են այդ հանձնաժողովի կազմում, ովքեր են սահմանելու նրա առջև դրված խնդիրները, ինչ խնդիրներ են դրանք և այլն»,-նշեց Սաֆարյանը` հավելելով, որ այդ հանձնաժողովը վստահություն չի ներշնչում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ