Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Հիմնական պատվիրատուն դեռ բացահայտված չէ»

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Հիմնական պատվիրատուն դեռ բացահայտված չէ»
28.06.2013 | 15:56

Այսօր, ԱԻՄ նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ «կարմիր բերետավորների» ուղեցկցությամբ`պատճառաբանելով, որ նրանց տրամադրել է պետությունը`իր անվտանգության ապահովման համար: «Իմ անվտանգության համար պետությունն է ծառայողներ տրամադրել: Ինձ էլ հաճելի չի, որ վերահսկողության տակ եմ, բայց պետությունը գիտի ինչ է անում: Բոլորդ էլ գիտեք, որ հիմնական պատվիրատուն դեռ բացահայտված չէ, իսկ միջնորդ պատվիրատուն ասում է, որ ինքը չէ: Նշանակում է`նա ով այս ամենը նախաձեռնել էր, դեռ գործում է»,-ասաց նա` պնդելով, որ իր դեմ կատարված մահափորձը ռուսական իմպերիալիզմի գործն է և իր դեմ հիմնական մահափորձի պատվիրտուն դեռ բացահայտված չէ:

Լրագրողների դիտարկմանը, թե` ինչպե՞ս է, որ դատական կողմերից ոչ մեկը չի կիսում այդ տեսակետը, Հայրիկյանը ասաց, որ դատական կողմերը դրդապատճառների մեջ չեն ցանկանում խորանալ, բայց ինքը շարունակելու է պնդել իր տեսակետը, և որ պետական մակարդակով ոչ ոք իր վարկածը չի հերքել: «Ես առաջին օրից ասել եմ, որ իմ դեմ մահափորձը կազմակերպել են ռուսական իմպերիալիստական ուժերը: Դատարանն այդպես էլ չբավարարեց իր միջնորդությունը և Վարդան Սեդրակյանին Ռուսաստանից 100 հազար դոլար ուղարկած մարդկանց որպես վկա դատարան չհրավիրեց: Ինչո՞ւ չեն հետաքրքրվում, թե այդ գումարը որտեղից է գալիս»,-հարց բարձրացրեց ԱԻՄ առաջնորդը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ