ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Արամ Խաչատրյանը արժանացավ բազմաթիվ կոչումների, բայց ամենամեծ պարգևը ժողովրդի գնահատականն էր»

«Արամ Խաչատրյանը արժանացավ բազմաթիվ կոչումների, բայց ամենամեծ պարգևը ժողովրդի գնահատականն էր»
09.06.2013 | 13:38

«Արամ Խաչատրյանը մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի:...Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը...»:

Համո Սահյան

Մայրաքաղաքի մշակույթային օջախներում շարունակվում են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110 ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Սիրված կոմպոզիտորի մեծարման հերթը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցինն էր:
«Արամ Խաչատրյանը արժանացավ բազմաթիվ կոչումների ու պարգևների, բայց ամենամեծ պարգևը դա ժողովրդի գնահատականն էր, որը սիրեց նրա ստեղծագործությունները: Սիրեց ոչ միայն հայ ժողովուրդը, այլև աշխարհի բոլոր ժողովուրդները...Արամ Խաչատրյանի արվեստը հատեց երկրի, մայրցամաքի սահմանները և դարձավ միջազգային»,-այսպիսի խոսքերով բացեց տոնական երեկոն դպրոցի դաշնամուրի դասատու, միջոցառման կազմակերպիչ Սվետլանա ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Դպրոցի լավագույն աշակերտներ` Եվա Մարգարյանի, Լաուրա Ասատրյանի, Յանա Բաբլոյանի, Հասմիկ Ալեքսանյանի, Սարին Յիրիկյանի, Վան Հովհաննիսյանի, Ծովինար Միքայելյանի, Մանե Սարգսյանի կատարումներով հնչեցին Ա.Խաչատրյանի հիասքանչ ստեղծագործությունները: Նրանք կենդանություն ստացան երաժշտական տարբեր գործիքավորմամբ` ջութակի, դաշնամուրի, ակորդեոնի, կլառնետի, մարիմբայի, թավջութակի հնչյունների ներքո:
Ս. Հակոբյանի խոսքով, Արամ Խաչատրյան կոմպոզիտորի աստվածային ստեղծագործությունները ոգեշնչում են աշակերտներին: «Երբ լսում ենք նրա ստեղծագործությունները, կարծես նա դեռ կենդանի է և զգում ենք նրա շունչը` կանգնած մեր կողքին, դիրիժորական փայտիկը ձեռքին, որը լի է կամքի ուժով, աշխատասիրությամբ, ձգտումով, ժողովրդականությամբ և ազգային մտածելակերպով ...Այո, ազգային մտածելակերպով, քանզի մեծանալով աշուղների, սազանդարների, ժողովրդական երգ ու պարի կոլորիտում, դեռ մանկուց այդ մեղեդիները մտան նրա գիտակցության մեջ, որն էլ հետագայում օգտագործեց իր աշխատանքների մեջ»,-նշեց նա:

ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական և լենինյան մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանը 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից է: Նա մեծ ազդեցություն է թողել հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը:
Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»` սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»` ջութակի ու դաշնամուրի համար, և բազում այլ գործեր:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ