«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Խեղդվողների փրկությունը հենց իրենց` խեղդվողների գործն է, պարոն վարչապետ»

«Խեղդվողների փրկությունը հենց իրենց` խեղդվողների գործն է, պարոն վարչապետ»
20.05.2013 | 18:33

Շուրջ 20 օր առաջ Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Նամակում խորհրդի կազմը, շնորհավորելով վարչապետին իր պաշտոնում վերաառաջադրվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինս ուշադրություն կդարձնի և կնպաստի հայ գիտնականների մշակումները կյանքի կոչելու գործին: Գիտնականներն իրենց նամակում ընդգծել են, որ նրանք ի զորու են լուծելու մեր երկրի առաջ ծառացած բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիներ, որ Հայաստանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը դուրս կբերեն թռիչքաձև զարգացման ուղի և Հայոց Մեծ եղեռնի 100 տարվան ընդառաջ Հայաստանը ձեռք կբերի լուրջ քաղաքական դիվիդենտներ ու կբարձրանա նրա միջազգային հեղինակությունը:
«Հայաստանի արդյունաբերության մեջ չկան այնպիսի խնդիրներ, որոնք անլուծելի լինեն մեր գիտնականների, ինժեներների, կոնստրուկտորների և բանվորների համար: Մեր խնդիրները մենք պետք է լուծենք: Խեղդվողների փրկությունը հենց իրենց` խեղդվողների գործն է»,-ասվել է նամակում:
Այնուհետև գիտնականները նշել են, որ Ղարաբաղի հելիոֆիկացիայի հեռանկարային ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել 400-800 հազար աշխատատեղ արդյունաբերության մեջ` արտահանմանը միտված արտադրանքի թողարկմամբ: Գյուղատնտեսության մեջ կներդրվեն արևային բարձր տեխնոլոգիաները և անցում կարվի էկոլոգիապես սննդամթերքների արտադրությանը արտաքին շուկաների համար` օգտագործելով նաև Իրանի հումքային բազան: Ինչպես նաև` արևային ֆումիգացիայի և այլ պրոցեդուրաների միջոցով կբարձրացնեն գյուղատնտեսության կուլտուրաների մշակման արդյունավետությունը: Կկազմակերպվի գյուղական բնակավայրերի հելիոֆիկացումը` 60 տոկոս էներգախնայողությամբ:
Էներգետիկ շրջափակումների կամ բնական աղետների ժամանակ խորհրդի կազմը խոստացել է բարձրացնել բնակչության էներգետիկ կենսունակությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության աստիճանը, բարելավել գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական և սանիտարահիգիենիկ վիճակը, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը սահմանամերձ գյուղերում, հզորացնել Հայաստանի պաշտպանական համակարգը և այլն:

Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը առաջարկել է ձեռնամուխ լինել այս գործին մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը:
Գիտնականները պատրաստ են Սպիտակի հելիոպոլիգոնում կազմակերպել արևային տեխնիկային և արևային տեխնոլոգիաներին նվիված միջազգային ցուցահանդես, գործարկել 3000 աշխատատեղով հելիոտեխնիկական սարքերի բազային գործարանը Սպիտակ քաղաքում և 100 աշխատատեղով արևային քաղցրավենիքի բազային գործարանը` Արցախի Սոս գյուղում: Հայաստանի մարզերում և Արցախում կազմակերպել ուսումնական հելիոպոլիգոններ, հելիոֆիկացնել մեկական գյուղ Հայաստանի մարզերում և Արցախում:

Ի դեպ` ՀՀ վարչապետն առ այսօր չի արձագանքել նամակին. «Չգիտենք ինչ մտածենք: Ոչ համաձայնվել են, ոչ մերժել: Չգիտենք ինչ են մտածում մեր առաջարկի մասին: Գոնե մերժեն` կիմանանք մերժեցին»,-տարակուսում են գիտնականները, բայց շարունակում են սպասել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ