Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Ընտրությունը` դիտորդների աչքերով

Ընտրությունը` դիտորդների աչքերով
06.05.2013 | 15:24

Ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները: Դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպություններն այսօր ներկայացրեցին ընտրությունների ընթացքում դիտորդների կողմից արձանագրված խախտումները, հակաօրինական գործողություններն ու տվել գնահատական:
«Երիտասարդական ակումբների դաշնություն» (ԵԱԴ) ՀԿ-ի նախագահ Ատոմ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ փոխանցմամբ, կազմակերպությունում հավատարմագրված 20-30 տարեկան 38 շրջիկ դիտորդներ ներկա են գտնվել շուրջ 100 ընտրատեղամասերում, հետևել ընտրությունների ընթացքին և կազմել իրենց կարծիքն ու հաշվետվություն ներկայացրել: Վերջիններիս դիտարկմամբ, կուսակցությունների վստահված անձինք ներկա են գտնվել տեղամասերում և որևէ ակտիվ քաղաքական քարոզչություն չի նկատվել: Երբեմն ընտրատեղամասերում եղել են մեծ թվով վստահված անձինք և դիտորդներ, որոշ ընտրատեղամասերի մոտակայքում` խմբված մարդիկ, թեկնածուների պաստառներ, տարբերանշաններ կրող մեքենաներ: Նկատվել են ընտրողների կուտակումներ, ընտրողներին օգնելու դեպքեր, ճշգրիտ կազմված չեն եղել նաև ընտրացուցակները: Երիտասարդ դիտորդների աչքից չի վրիպել նաև բուռն քննարկումներ ՏԸՀ անդամների ու ընտրողների միջև: Ձայների հաշվարկն իրականացնելիս նկատվել են որոշ թերացումներ, ադմինիստրատիվ անճշտություններ. հանձնաժողովի անդամները երբեմն չեն հետևել օրենքով նախանշված գործողությունների հերթականությանը: Դիտորդների գնահտմամբ, այդ խախտումները պայմանավորված էին օրենքի պահանջների չիմացությամբ, որոշ հանձնաժողովների փորձի պակասով և օրենքով նախատեսված գործընթացների բարդությամբ:
Ա. Մխիթարյանի ներկայացմամբ, դիտորդները, ի մի բերելով արդյունքները, եկել են այն եզրակացության, որ պետք է աշխատանք տարվի ընտրական գործընթացներում ընդգրկված սուբյյեկտների (դիտորդների, վստահված անձանց և այլն) դերի հստակեցման և բարելավման ուղղությամբ:
Նրանք առաջ են քաշել մի շարք առաջարկություններ, որոնցից են` մշակել հատուկ ուղեցույց ձեռնարկ տեղական և միջազգային դիտորների համար, ընտրություններից առաջ կազմակերպել ուսուցում` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում` դիտորդների համար: Ընտրողների մասնակցությունը խրախուսելու համար ներդնել ժամանակակից մեթոդներ` էլեկտրոնային քվեարկության հնարավորություն: Առավել ակտիվացնել ԿԸՀ-ի ինտերնետային կայքի գործունեությունը, մշակել և իրականացնել «առաջին ընտրողի» ներգրավման ծրագրեր և այլն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ