ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

«Պլատոնը իմ բարեկամն է, բայց  ճշմարտությունն ավելի թանկ է»
30.04.2013 | 11:15

(սկիզբը` այստեղ)

բ) ՍԱՐՈՒԽԱՆԻ «ՊԱԼԻ ՏԱԿ» ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ (Մ.Թ.Ա. II-I ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ)
Կազմողներ` Աշոտ Փիլիպոսյան, Լիաննա Գևորգյան, Արտավազդ Զաքյան (2011 թ., 84 էջ):
Նախորդ կատալոգում առկա բացթողումների մի մասը, բարեբախտաբար, այստեղ վերացված է: Օրինակ, առկա են գրքույկի տպագրման թվականը, ՊՈԱԿ-ի գրիֆը, գրադարանային ցուցիչը, ISBN-ի, կատալոգում ընդգրկված նյութերի գտնվելու տեղի և հավաքածոյի համարները:
1. Այնուամենայնիվ այստեղ ևս կրկնված է Քարաշամբի կատալոգի ձևավորման հետ կապված նախորդի բոլոր բացթողումների մի մասը, որոնց չեմ անդրադառնում կրկնություն չկատարելու համար:
2. Այստեղ ևս ոչ մի խոսք չի ասվում ժամանակավոր ցուցադրության ժամանակի, ցուցադրությունում ցուցադրվող իրերի ընդհանուր քանակի և դրանցից հրատարակման համար ընտրված 62 իրերի վերաբերյալ: Լուսանկարներն էլ, ինչպես նախորդ կատալոգինը, տպագրության են հանձնվել առանց համակարգչային մշակումների:
3. Նախորդի նման այստեղ ևս զանց են առնված ժամանակավոր այդ ցուցադրությանը մասնակցություն ունեցող ՊՈԱԿ-ի բաժինների, ինչպես և Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի աշխատանքների հիշատակումները:
4. Չկան նշումներ այն մասին, թե հրատարակվող 62 իրերի լուսանկարները (կամ նրանց վերաբերյալ կատալոգային նկարագրությունները) ամբողջապե՞ս են 1-ին անգամ հրատարակվում, թե՞ նրանց մի մասը: Իսկ հրատարակվածների վերաբերյալ, ինչպես Քարաշամբի կատալոգի համար նշեցի, անհրաժեշտ էր տալ նաև մատենագիտական հղումներ:
5. Նախորդի նման այստեղ ևս բացակայում են կատալոգի տպագրության ելքային տվյալները` տպաքանակը, տպագրատունը, տպագրական կամ հրատարակչական ծավալները: Ի միջի այլոց, այն 40-42 էջ ծավալից` ձևավորման ոչ ճիշտ մոտեցմամբ, ուռճացվել և հասցվել է 84-ի:
6. Գրահրատարակության ակնհայտ անտեղյակությամբ են կազմվել կատալոգի տիտղոսաթերթը և նրա շրջադարձային էջը, որը չունի նաև ոչ մի անոտացիա կատալոգի բովանդակության մասին: Իսկ Քարաշամբի կատալոգն այսպիսի կիսատ-պռատից էլ է զրկված:
(շարունակելի)

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի
վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ