ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վարկածները` կինոյի լեզվով

Վարկածները` կինոյի լեզվով
09.04.2013 | 13:04

«Հայկ» կինոստուդիան նկարահանել է «Հայոց պատմություն» ֆիլմաշարի 9-րդ մասը, որը վերնագրված է «5-րդ դար»:

Ֆիլմի սցենարի հեղինակ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ նախագիծը մոտ տասը տարի է, ինչ կյանքի է կոչվել, նպատակ ունի տեսանելի դարձնել նյութը` դուրս գալով գրքայնությունից, հեշտացնել ընկալումը:
«5-րդ դարը» գրերի գյուտի մասին է: Անդրադառնալով մեր` «Ի՞նչ կասեք շրջանառվող այն վարկածի մասին, որ Մաշտոցը ոչ թե ստեղծել, այլ գտել է հայոց տառերը» հարցին, Վահան Տեր-Ղազարյանն ասաց, որ գիտնականները պետք է լուծեն այդ հարցը. «Վարկածներ շատ կան, անընդհատ էլ պիտի գոյանան, ինչ-որ հարցական նշաններ կան:- Հետաքրքիր է Ալբերտ Մուշեղյանի դիտարկումը, որ մոտ երկու տարի Մաշտոցն անցկացրել է Մարաստանի կողմերում, որտեղ արքունիքի թույլտվությամբ արտագաղթել էր Գողթան գավառի հայոց քրմական դասի մի հատվածը` իր ժողովրդով: Հարց է ծագում` ինչ էր անում նա այնտեղ երկու տարի»:
Նշենք, որ այս և այլ վարկածները կինոլեզվով ներկայացվում են առաջին անգամ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Զրույցի մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ