«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               

Գաֆէսճեանի նոր, եզակի, կենդանակերպ նմուշները (լուսանկարներ)

Գաֆէսճեանի նոր, եզակի, կենդանակերպ նմուշները (լուսանկարներ)
22.03.2013 | 13:21

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ցուցադրել նոր և եզակի արվեստանմուշներ:

Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի ղեկավար Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ` քանդակների պարտեզում հայտնվել են բրիտանացի արվեստագետների աշխատանքներ, որոնք կապված են Լոնդոնում 2012-ին անցկացված Օլիմպիական խաղերի հետ: Դրանց թվում են քանդակագործ Ջոն Քլայվի «Սպեկտրալ սյուների շարքը», Թոմ Հիլի` պայտերից պատրաստված բնական չափերի «Օլիմպիական ձիերը»:
Գաֆէսճեանի նոր բնակիչների շարքը համալրում է Բրիտանացի քանդակագործ Ուիլֆրեդ Պիտչարդի պողպատե հսկայական «Տարանտուլ» սարդը, որի համեմատ մարդը նույնքան փոքր է, որքան իրականում սարդը` մարդու համեմատ,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Սոխակյանը:- Կենդանակերպ քանդակների շարքում են նաև ֆրանսիացի հայտնի քանդակագործ Դանուի երկու աշխատանքները` «Զեբր» և «Գառնուկ»: Դանուն հայտնի է երկաթե շիթերից ստեղծված աշխատանքներով, որոնք թափանցիկ սիլուետային տպավորություն են ստեղծում` միևնույն ժամանակ իրենց հարթայնության մեջ եռաչափություն փոխանցելով»:
Թանգարանի այս հատվածում է տեղադրվել նաև Ջեննի Փիքֆորդի «Հսկայական խատուտիկը»: Փիքֆորդի այլ աշխատանքներին այցելուները կարող են ծանոթանալ կենտրոնի շարժասանդուղքներին կից հարթակներում («Զանգակածաղիկ» և «Կյանքի շրջաններ»): Համադրելով մետաղն ու ապակին` Փիքֆորդը ստեղծում է բնությունից ներշնչված քանդակներ:
Տպավորություն է ստեղծվում, թե վիճահարույց էին միայն Բոտերոյի աշխատանքերն էին , կենտրոնի մյուս «բնակիչները» հիմնականում չեն քննդատվում: Մեր այս դիտարկմանը Լիլիթ Սոխակյանը հակադարձեց. «Կարելի է ասել և այսպես` նոր «բնակիչները» սիրվում և ընդունվում են ժամանակի ընթացքում, ինչպես և Բոտերոյի քանդակները»: Նրա խոսքով` կենտրոնի ցուցանմուշները հետաքրքրում են բոլորին` և՛ մեծահասակներին, և՛ փոքրիկների, իհարկե փոքրիկներին ավելի են գրավում կենդանիները, օրինակ` Փիտեր Վոյտուկի կապույտ կիվին գրավում է իր աշխուժությամբ, գույնով և խաղով:
Անդրադառնալով «Ո՞րն է ամենասիրված կենդանակերպ նմուշը» հարցին, զրուցակիցս պատասխանեց. «Դժվար է ասել, երևի Բոտերոյի «կատուն», որը Գաֆէսճեան քանդակների պարտեզի առաջին բնակիչն է ու, ըստ իս, ամենասիրվածը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ