ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ափսոս էր Դեպարդիեն

Ափսոս էր Դեպարդիեն
26.01.2013 | 12:11

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է մեկ միլիոնից 75 տոկոսը հարկելու մտադրությունից, որը գործնականում հակառակ ներգործությունն է ունենում` հարուստները և միջին դասը զանգվածաբար լքում են երկիրը: 2012-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սահմանադիր խորհուրդը հարկը համարեց անօրինական, քանի որ կիրառվում է անձերի, այլ ոչ թե տնտեսությունների նկատմամբ, որը հակասում է երկրի օրենսդրությանը: Մեկնաբանելով խորհրդի որոշումը` վարչապետ Ժան Մարկ Էյրոն ասել էր, որ հարկի չափը կվերանայվի և օրինագիծը նորից կուղարկվի խորհրդարան: Բայց կառավարությունը ընդհանրապես հրաժարվել է օրինագծից: Հայտնի է դարձել, որ բարձր հարկերի պատճառով հայրենիքից հեռանալու մտադրություն ունի նաև նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզին: Նա ընտանիքի հետ պատրաստվում է մեկնել Մեծ Բրիտանիա:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ