ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մեր երիտասարդները սիրում են Բուքովսկուն

Մեր երիտասարդները սիրում են Բուքովսկուն
16.01.2013 | 18:04

Lույս է տեսել ամերիկացի արձակագիր, բանաստեղծ, լրագրող Չարլզ Բուքովսկու «Ամբոխի հանճարը և այլ բանաստեղծություններ» գիրքը` ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ թարգմանությամբ:

Բուքովսկին «կեղտոտ ռեալիզմի» ներկայացուցիչ է: Գրել սկսել է 44 տարեկանից: Հեղինակ է ավելի քան 20 բանաստեղծական գրքի, վեց վեպի, բազմաթիվ էսսեների, հրապարակախոսությունների: Հայ ընթերցողին նա առաջին անգամ է ներկայանում առանձին գրքով:
Սամվել Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիրքը գրախանութներին չի հանձնել: Համացանցում շրջանառվում են հեռախոսահամարներ, հետաքրքրվողները զանգահարում են, պայմանավորվում և առձեռն գնում իր աշխատողներից:
«Չգիտեմ` արժե՞ տալ գրախանութներին,- ասաց նա:- Մի քիչ ցածր կյանքի մասին է գրում, մի քիչ կոպիտ բառեր է օգտագործում, գրախանութներում էլ, սովորաբար, աղմուկ են բարձրացնում, դրանից «փիար» են սարքում: Իրենց գործի բնույթն է այդպիսին»:

Թարգմանչի բնորոշմամբ` Բուքովսկին շատ նորմալ և լավ բանաստեղծ է: «Գրում է «ցածր» կյանքի` բոմժերի, ալկոհոլիկների, հանցագործների մասին: Արտառոց գրող է, ազատ օգտագործում է կեղտոտ բառեր, բայց ամբողջ աշխարհն ընդունում է նրան»,- ասաց նա, հավելելով, որ Լոս Անջելեսի քաղաքապետարանը պատմական արժեքի կարգավիճակ է շնորհել աղքատանոցի նմանվող այն տանը, որտեղ 1963-1972 թթ. ապրել է ամերիկացի գրողը:
«Այսինքն, այդ մարդուն ընդունում են, ինչպես որ կա: Իր բոլոր լավ ու վատ կողմերով` ընդունված հեղինակ է: Մեր երիտասարդները նույնպես նրան շատ են սիրում»,- ասաց Սամվել Մկրտչյանը:
Հավելենք, որ «Ամբոխի հանճարը և այլ բանաստեղծություններ» գիրքը երկլեզու է: Վաճառքի գինը` 3000 դրամ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ