ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«...Երկու ոտքով է թակարդն ընկնում»

«...Երկու ոտքով է  թակարդն ընկնում»
12.10.2012 | 12:41

Հայաստանի թե՛ ներսում, թե՛ շուրջը տեղի ունեցող զարգացումներն ընթանում են «նոն-ստոպ» տարբերակով: Գլոբալ խաղացողները հոգում են, որ Հայաստանի գլուխն այնքան զբաղված լինի իր փոքրիկ խնդիրներով, որ «շուրջը» տեղի ունեցողի համար փափուկ բարձիկների կիրառումը լինի նույնքան դժվար, որքան անցյալ դարասկզբին էր, երբ կրկին վառոդի` համաշխարհային պատերազմի հոտ էր գալիս:
ՈՒ քանի որ մեր ազգը չունի մեծ վտանգների առաջ իր ներուժն արձակելու «արվեստ», կրկին ներսուզվել ենք կուսակցական բաժանարար գծերի, «ռազբորկաների»` մեծը փոքրի տեղ օգտագործելու կախարդական ցիկլի մեջ:
Կրկին մեր շնչի տակ ակտիվացող, ըստ ամենայնի` ՆԱՏՕ-ի ռմբակոծիչները տարածաշրջան` դեպ Սիրիա բերելու պատրաստվող մեզ ոչ անծանոթ Թուրքիային թողնելով մի կողմ, այնուամենյանիվ, նայենք մեր «ներսը»:
Վերջին «թոփն» այստեղ Ծառուկյան-Հեֆերն հանդիպումն էր: Այսպիսով, «կատարվեց ապուշիս երազանքը». ԲՀԿ-ն թևակոխեց «գեոպոլիտիկ» խաղի մեծ ծիր: ՈՒ թե սկզբում ամեն բան վերագրվում էր Օսկանյանի անձնական կարծիքին, հիմա արդեն Հյուսիսային պողոտայում «իդ պարը պարած», տուն գնալու ճամփին Հեֆերնը թեքվել ու ասել էր` բա մի հատ չմտնե՞մ ձախ, Գագոյի մոտ, հալ ու հարցմունք անեմ կոնյակից, Օսկանյանից (ճիշտն ասած, հետո «կանյաչնիի» մոտից ոնց են նրանք հայտնվել Աբովյանի կողմերում` աղբյուրները լռում են):
Չէ, մենք չենք ասում, թե կարող է Ծառուկյանն ու Հեֆերնը որոշակի, «տակից» խաղալու պայմանավորվածություններ էլ են ձեռք բերել, բայց որ ուղտ սիրող Յովանովիչին փոխարինած, պար եկող Հեֆերնը հատուկ ցանկացել է բոլորի համար շեշտել, որ ինքն ահա գնում է դեպի ձախ, «կանյաչնի»-ԲՀԿ, հանդիպելու (օլիգա՞րխ) Գագիկ Ծառուկյանին, հարցնելու նրան` էս ի՞նչ ընտրովի արդարադատություն է ձեր էս երկրում Օսկանյանի հանդեպ, Գագո ջան, մի ասա` լսեմ, իմանամ, Կոլյայիչն էլ թե` «մսյո Բենձյեր», Դուք ահավոր ճիշտ եք, և ուրեմն, ԱՄՆ դեսպան ջան, անհիմն, ահավոր անհիմն են Օսկանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները, մեր մեջ ասած։
Ե՞րբ կարող էր այդ սրտամոտ զրիցը ոչ հրապարակային, կուլիսներում լինել, ինչպես լինում են Ծառուկյանի, ինչպես նաև Հեֆերնի հազար ու մի տեսակ հանդիպումները:
Ի՞նչ էր այդ ամենն ազդանշանում: Ամերիկյան կողմի համար հասկանալի է` նրանք այլընտրանք չունեն, աշխատում են և աշխատելու են Սերժ Սարգսյանի հետ: Բայց և չեն կարող իրենց «բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնել», պետք է մասամբ խաղ «վարեն» նաև ԲՀԿ-ի հետ` հակակշիռներ ապահովելու, էլ չենք ասում «ամերիկյան երազանքի»` երկկուսակցական համակարգի մոդելը, ինչպես եղավ Վրաստանում, Հայաստանում տեղակայելու համար: Այդ գործի համար «հաճելին» Օսկանյանն է: Բայց դե, Օսկանյան չեղած «վախտը» Ծառուկյանն էլ «միս ու արյուն» է` կուսակցական: Նրա ուսերին էլ կարող են «մասոնական» (դե, էլի) ծածկոց նետել` այնքանով, որքանով վերջինս կկարողանա իր ռուսիստական ուսերին տանել այդ ծանր ծածկոցը: Հա, Հեֆերնը նաև իրենց «good boy» Օսկանյանի հարցերը լուծեց դրանով` նրան պաշտպանելով «bad boy» դատախազից, չթողնելով, որ համակարգն Օսկանյանին լրիվ կլլի, կորցնի. դա իրենց խաղի կանոնների մեջ չի մտնում:
Եվ վերջում` ԱՄՆ-ը պետք է անվերջ «կոնտրոլի» տակ պահի Ռուսաստանից երկու միլիարդ վերցնելու դիմաց Եվրասիական միության մասին որոշակի հայտարարությունների պատրաստ, ՀԱՊԿ-ի «ենթակառուցվածքներին» ահավոր միաձայն «քվեարկող» Սերժ Սարգսյանին:

Ի՞նչ հարց էր լուծում իր դեսպանասիրությամբ միստր Գագիկ Կոլյայիչը: «Հոգեկազմակերպիչ-նեյրոլինգվիստիկ». ինքն արդեն լրիվ հասկանում է, որ «արա, դե հա, էլի՛, լրիվ Բենամուքի եմ, յանկիներն իրեն ոչ թե դեսպանատուն են կանչում, Հիլըրին, որն իր հետ մի հատ չխոսաց, չնկատեց, ձեռով չբարևեց, մի հատ չասաց` Գագո՞, իմա՞լ ես, մի հատ առանձին չխոսա՞նք, հիմա իրեն են անձամբ ներկայանում` կանյաչնի»:
Իսկ եթե լուրջ, ապա Ծառուկյանը, ով բարեհաջող «ֆռռացնում» է Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ԲՀԿ-ին, հասարակությանը, նույնիսկ ՀԱԿ-ին, իր «վերջին դասի» նեյրոլինգվիստիկայով և այդ անորոշությամբ, ծեքծեքումով «նադայել» անելով բոլորին, այսօր մտել է ահագին հետաքրքիր, եթե չասենք` վտանգավոր դաշտ, որովհետև ԱՄՆ-ի դեսպանի հետ այդ «սիլի-բիլին» հաստատ աննկատ չի անցնելու ռուսական կողմի համար, որը «լուպայով» է դիտում թե՛ իշխանության, թե՛ Ծառուկյանի ցանկացած շարժ, միտք և ցավոտ է տանում անմեղ հնչած յուրաքանչյուր ֆրազ` սկսած ՊՆ-ի` ՆԱՏՕ-ին առնչվող «պրոտոկոլային» հայտարարությունից, մինչև վարչապետի` «Հայրենակիցներ» ծրագրի մասին ասածները:
Գիտենք նաև, որ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ Քոչարյանը նույն Օսկանյանի պատճառով չեն վայելում Ռուսաստանի լիարժեք վստահությունը: Եվ «բաղդատվել» Հեֆերնի հետ էս նեղ մաջալին, երբ Վրաստանում, պարզվեց, նույն Իվանիշվիլին ամբողջովին արևմտյան «պակետ» է, Ռուսաստանին, որից «պետք է գա» ԲՀԿ-ի ու Ծառուկյանի «միակ փրկությունը», այո, Ռուսաստանին դուր չի գա, ու նա դա կուլ չի տա: Չնայած որ ծառուկյանական կողմը հոգաց նաև, որ մամուլում գնա «սլիվ»` իր և Օսկանյանի հանդիպման մասին, ուր վերջինս ասել էր, որ շատ դժգոհ է ԲՀԿ-ից ու նրա առաջնորդից ու իր հույսը դնում է բացառապես իր վրա: Իսկ այդ «հույսը», ստացվեց, Հեֆերն է, որն էլ այցելեց Գագիկին: Ինչից էլ Ռուսաստանի (Սերժ Սարգսյանինը նույնպես) սիրտը, հաստատ, չի փափկելու: ՈՒ ոնց երևում է, այս պահին ընդամենը մեկ` ժամանակ շահելու խնդիր լուծող Ծառուկյանին առանձնապես լավ օրեր չեն սպասում, զի գալու է վճռական պահը: Գագիկերեն ասած` «վերջին դասը», ուր, այսքան ժամանակ դասերից փախչելուց հետո, նա պետք է մոտենա գրատախտակին ու դաս պատասխանի:
ՈՒ այդ պատասխանը պետք է գոնե «բավարարի» ձգի, որ ինքը նույն դասարանում չմնա:
Իսկ մնալու հավանակությունը, ահա, անչափ բարձր է, որովհետև կողմերը շատ են, խաղն անչափ հեռու է տարել նրան ափից, և նա խստագույնս անկարող է բոլորին բավարարել: Խիստ օբյեկտիվ պատճառներով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ