ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Երևանը լավ գիտեմ իր փողոցներով, անկյուններով, բոլոր ժամերի տրամադրություններով» (ֆոտոշարք)

«Երևանը լավ գիտեմ իր փողոցներով, անկյուններով, բոլոր ժամերի տրամադրություններով» (ֆոտոշարք)
10.10.2012 | 11:40

«Իրատես de facto»-ի հյուրը երիտասարդ լուսանկարիչ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է:

-Վահագն, լուսանկարներդ քիչ թե շատ հայտնի են, ի՞նչ ես կարծում, ձեռագիրդ հնարավո՞ր է արդեն տարբերել:
-Ձեռագիրը հղկվում է ժամանակի ընթացքում: Դա երկար ընթացք է, որի մի մասը, կարծում եմ, արդեն անցել եմ:
-Ասում են` նկարիչն ինքն իրեն է նկարում, իսկ լուսանկարի՞չը:
-Լուսանկարի լույսից շատ բան է կախված. լույսի ու ստվերի համամասնությունը այդ պահի իմ տրամադրությունն է, հետևաբար` ես եմ: Լուսանկարում իմ պատկերը չէ, բայց լուսանկարը պատկերում է` ինչպիսին եմ ես:
-Ինքդ քեզ նկարո՞ւմ ես` ոչ անուղղակի իմաստով:
-Այո, միայնակ ինքնանկարներ էլ ունեմ, ընկերներիս հետ էլ, հատկապես երբ միայն ես եմ լուսանկարիչը կամ «հաղթում» է իմ տեսած կադրը:
-Նկարչական ձիրքն օգնո՞ւմ է անհամեմատ լավ լուսանկարներ ստեղծելուն: Նկարո՞ւմ ես:
-Շատ եմ մտածել, բայց դեռ չեմ փորձել: Գուցե մի օր, ո՞վ գիտի, սկսեմ նկարել:
-Լուսանկարները մի օր վերածվում են պատմության: Մտածե՞լ ես, որ օրվա ակնթարթները վաղը պատմելու են այսօրվա մասին` 21-դարի մարդու, Երևանի մասին, երևանցիների:
-Ինձ ամենից շատ դուր է գալիս լուսանկարչության վավերագրականությունը: Լուսանկարը հենց խոսող ակնթարթ է: Երևանը լավ գիտեմ իր փողոցներով, անկյուններով, բոլոր ժամերի տրամադրություններով: Սիրով եմ լուսանկարում Երևանը, երևանցիներին:
-ՈՒրիշ մասնագիտություն ունե՞ս:

-Ես լուսանկարիչ եմ, աշխատում եմ Երևանի քաղաքապետարանում. նաև օպերատոր եմ:
-Քաղաքի «նկարազարդումը» հավանո՞ւմ ես: Մեր քաղաքը գեղեցկանո՞ւմ է պատերին արված նկարներից ու «թարմացված» շենքերից:
-Սիրում եմ գունային խաղը, հատկապես հակադրությունը` հին պատերին գունավոր, «լայֆոտ», աշխույժ պատկերներ:
-Ավտովթարներ, ինքնասպանության և սպանության դեպքեր: Մարդիկ ինչո՞ւ են սիրում այդ տեսարանները: Ինքդ կանցնե՞ս այդ ժանրին:
-Գործի բերումով ժամանակին նկարել եմ: Մարդիկ թե՛ դրականից, թե՛ բացասականից ապրումներ են ունենում, միջինը մարդկանց չի ձգում, չի հետաքրքրում:
-Մեր օրերում ով ասես կարող է նկարել, այնուամենայնիվ, էլի արժևորվում է լուսանկարչական արվեստը:
-Հարցիդ մեջ պատասխանը կա: Ամեն լուսանկար արվեստ չէ:
-Ֆոտոշոփը բոլոր հարցերը լուծո՞ւմ է:
-Գրագետ արված ֆոտոշոփն ընդամենը գրագետ կադրի օգնականն է, բայց փրկությունը չէ, եթե կադրն ի սկզբանե չի հաջողվել:
-Ո՞վ է ուսուցիչդ:
-Լուսահոգի Ալբերտ Յավուրյանը: Նոր գիտելիքներս էլ Յավուրյանից սովորածից եմ «թորում»:
-Նկարները կարելի է վերաբեռնել որտեղից ասես, երբ օգտագործում են նկարներդ` թույլտվություն հարցնո՞ւմ են կամ գոնե նշում անունը:
-Ցավոք, հաճախ հենց մեր մասնագիտական` լրատվական ոլորտում, լուսանկարները համացանցից վերցնում-օգտագործում են առանց հեղինակին կամ աղբյուրին հղում անելու: Ոչ բոլոր լուսանկարների վրա եմ ստորագրում, բայց իրենք հո գիտե՞ն` ումից են վերցնում: Մի քիչ գողանալու նման են վերցնում: Սա ոչ միայն հարց է, որին պիտի պատասխանեմ, այլև հարց, որը պետք է բարձրացնել:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Ստորև ներկայացնում են լուսանկարներ՝ հեղինակի «Գիշերային Երևան» ֆոտոշարքից:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 12152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ