ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Կոմիտաս վարդապետի ծննդյան 143-ամյակի առիթով

Կոմիտաս վարդապետի ծննդյան 143-ամյակի առիթով
26.09.2012 | 12:58

Աշխարհը Կոմիտասի մասին

«Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (1906 թ., Փարիզ) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ»:


Լուի ԼԱԼՈՒԱ
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ

1914 թ. հունվարին Պոլսում Կոմիտասին այցելել է ռուսական երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներից մեկը` Մ. Ֆ. Գնեսինը, որը հայ երաժշտին նվիրված իր հուշերում գրել է. «Կոմիտասն ինձ վրա թողեց կատարյալ աշխարհիկ մարդու տպավորություն: Նա շատ լավ է խոսում ռուսերեն: Լսելով, որ ես եղել եմ Ռիմսկի-Կորսակովի աշակերտը, Կոմիտասը, ցույց տալով սեղանի վրա դրված գրքերը և նոտաները, ասաց, որ ինքը խորապես հարգում է նրան: ... Զրուցելով Կոմիտասի հետ, ես զգում էի և՛ գիտական կենտրոնացման լրջությունը, և՛ մարդկային հմայքի բարյացակամությունը: Միայն ավելի ուշ ծանոթանալով Կոմիտասի ստեղծագործություններին` ես համոզվեցի, թե որքան մեծ էր նրա տաղանդը, ինչ նշանավոր կոմպոզիտոր էր նա, ինչ հետաքրքիր և ինքնատիպ վարպետ, և որքան մեծ էր նրա դերը XIX դ. հայ երաժշտության զարգացման գործում: Որքան թանկ է ինձ համար խոստովանել, որ ես եղել եմ այն փոքրաթիվ ժամանակակիցներից մեկը, որն անձամբ ճանաչել է հայ երաժշտության մեծ սկզբնադիրներից մեկին»:
Ամերիկացի երաժշտագետ Սողոմոն Վոլկովի խոսքով` «Կոմիտասը ստեղծել է հայկական նոր երաժշտությունը, որպիսին նա այսօր է, Կոմիտասն այդ երաժշտության ամենամեծ կլասիկն է, նա հայկական Գլինկան է»:
1911-ին հունական «Տելեկրաֆոս» թերթում տպագրվել են հետևյալ տողերը. «Ե՞րբ է հույն ժողովրդի մեջ Աստված հարուցանելու մի Կոմիտաս, որ հին հելլենական երաժշտությունը փրկեր կորստից»:
Ֆրանսիացի աշխարհահռչակ կոմպոզիտո» և դաշնակահար Կլոդ Դեբյուսին Փարիզում լսելով «Անտունին»` ասել է. «Եթե Կոմիտասը գրեր միայն այդ երգը, նա արդեն արժանի կլիներ մեծ երգահանի կոչմանը»:
Ասում են նաև, որ Կլոդ Դեբյուսին, 1906-ին Կոմիտասի` Փարիզում տված համերգից հետո, գտնում է վարդապետին, երկյուղածությամբ ծունր է իջնում նրա առջև, համբուրում է Կոմիտասի ձեռքերը, շշնջում. «Աստուածայի՛ն հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարի առջև գլուխս կը խոնարհեմ...»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ