-
01.05.2020|
00:46
Նիկոլ Փաշինյանի գլխավորած, «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկած կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը շուտով քննարկելու է Լանզարոտի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելու հարցը, և կասկածից դուրս է, որ ԱԺ-ի իշխող և իշխանական «Իմ քայլը» խմբակցության ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովը նշված կոնվենցիան վավերացնելու է, եթե հիշյալ խմբակցության պատգամավորները ժամանակին համապատասխան հետևություններ չանեն, ինչի հույսը չափազանց չնչին է:
-
01.05.2020|
00:30
Գավառում տեղի ունեցած ողբերգական ու սահմռկեցուցիչ դեպքերի հիմքում առօրյա կենցաղային հարց է, ինչը սակայն իրավիճակը վենդետայի է հասցրել: Քաղաքացիները որոշել են՝ հանցագործություն կատարած անձի նկատմամբ իրենք պետք է դատաստան տեսնեն:
-
28.04.2020|
12:33
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են վերացնել անչափահասների մահապատիժը: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
-
28.04.2020|
00:21
Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը ջղայնացել է լրագրողների վրա ու որոշել բոլորիս գրողի ծոցն ուղարկել, ինչ է թե իրեն անհանգստացնում ենք: Իշխանություններին բնորոշ անզուգական մուննաթով բացատրում է՝ ժամանակը ոսկի է, հարցազրույց տալ չի ցանկանում:
-
21.04.2020|
16:31
«Իրատեսն» իր նախորդ երկու համարներում երկու լուր էր տպագրել «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի փոփոխության վերաբերյալ։ Նախ «Իշխանությունն այս անգամ էլ «աչքը դրել» է «Հայփոստի» վրա» վերտառությամբ նյութում անդրադարձել էինք տնօրենի առաջիկա փոփոխմանը, ինչը հաջորդ օրն իսկ պաշտոնական տեղեկատվությամբ հաստատվեց, և երկրորդն այսօր՝ «Իշխանությունը «Հայփոստ»-ում տեղավորեց իր մարդուն» գլխագրով՝ ընթերցողներին ներկայացնելով, թե ով է նոր տնօրենը, որի նշանակումն օրենքի խախտմամբ է տեղի ունեցել։
-
14.04.2020|
00:46
Արտակարգ դրությունը կառավարման ձև է՝ հարկադրված սահմանափակումներով։ Արդյոք կկարողանա մեր կառավարությունը արտակարգ դրության և տնտեսական սահմանափակումների պայմաններում իրականացնել ճգնաժամային արդյունավետ կառավարում‚ դժվար է ասել։
-
07.04.2020|
01:18
«Փաստելով 2015-ին ICAO-ի կողմից Հայաստանին տրված բարձր գնահատականը` ապրիլի 3-ի մի շարք հոդվածներում նկարագրված խնդիրները ներկայացվում են որպես ՔԱԿ-ի նոր նախագահի մեղքը։ Ես քաջատեղյակ եմ այդ խնդիրներին, քանզի վերջերս հանդես եմ եկել հետազոտական զեկույցով, որում մանրամասն ներկայացրել եմ իմ առաջարկությունները ուղված ՔԱԿ-ի նախագահին։
-
07.04.2020|
00:24
Ի լրումն հնարավոր հանցագործության մասին իրավապահ մարմիններին ուղղված Մարտին Հուրիխանյանի ս/թ փետրվարի 28-ի հայտարարության, այդ մասին երկրի բաձրաստիճան անձանց իրազեկման (տե՛ս «Իրատեսի» 28.02.2020 թվագրությամբ «Հայ կինոյի առայժմ հավերժական ժ/պ-ն ու նրա ձախավեր գործունեությունը» հրապարակումը)․․․
-
31.03.2020|
22:43
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
-
31.03.2020|
19:35
Ամեն գնով ԱԺ մեծամասնությունը մտադրվել էր այսօր հայտնի նախագիծը՝ հեռախոսով քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ անցկացնել։ Նախագծի երկրորդ ընթերցումը տապալելուց հետո նրանք անմիջապես ձեռնամուխ եղան արտահերթ նիստի գումարմանը։