ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում առանց բավարար ապացույցների ոչ ոք չի դատվելու: Ասուլիսում նա նշեց, որ կառավարության խնդիրը ոչ թե մարդկանց դատելն ու բանտերը լցնելն է, այլ Հայաստանում օրինականության հաստատումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն օր զարմանք ու շոկ է ապրում, երբ նրան տեղեկացնում են, թե ինչ չափի թալան է իրականացվել երկրում: Անգամ հոգեկան հավասարակշռությունը պահելու համար արգելում է համապատասխան պաշտոնյային միանգամից այդքան տեղեկություններ մեկ օրում իրեն հաղորդել:
Դեռ երկու օր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալիս, միաժամանակ Արթուր Վանեցյանի թեկնածությունը լավագույնը համարելով: Ինչպես ասում են՝ Հայրապետյանը շատ խառն է, մի կողմից չի ցանկանում հրաժարական տալ, բայց իր գործին «խփող» Արթուր Վանեցյանի ընտրությունը իրեն տարօրինակ ոճով համարում է «լավագույն լուծումը»:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ։
ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 դրամ ավելի գումարներ են վճարվել և յուրացվել։
Մինչ Հայաստանում մոլեգնում են մի խումբ աստվածուրաց խելագարներ` այս անգամ էլ կոտրելով Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը ու նրա բնորոշմամբ «ստոր գրառում տեղադրվելով», Պոլսո Հայոց պատրիարքարանում իրավիճակի հետ չեն հաշտվել:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ գործող ընտրական մոդելի հիմնական թերությունն այն է, որ անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել քաղաքական ուժի հետ: Այս մասին նա այսօր տեսակետ հայտնեց Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանում հրավիրված հերթական քննարկման ժամանակ:
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցները, ըստ երևույթին, այնքան են տարվել «նոր» Հայաստանում տիրող «սիրով ու հանդուրժողականությամբ», որ մոռացել են, թե ինչ ասել է բանականություն, սեր, համերաշխություն, բարություն և այլն:
Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած մի քանի անձինք` Արմեն (Կորյուն) Առաքելյան, Կարեն Պետրոսյան, Ղարիբ Հարությունյան, Հայկարամ Դրմեյան, քառասուն օր առաջ կամավորապես դուրս եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գավթից և այդպես էլ չվերադարձան` հակառակ մեր անթիվ հորդորներին և խրատներին, Facebook-ում գրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
Լինում են պատմության շրջադարձային պահեր, երբ տակտիկական լուծումները իրենց հետևանքների հզորությամբ դառնում են ստրատեգիական լուծումների համարժեքներ։
Բայց դա չի բացառում, որ նման հզոր տակտիկական լուծումները ստրատեգիական իմաստով, վերջին հաշվով, սխալ դուրս գան։
Նման հարց է Թուրքիայի BRICS-ին անդամակցելու հարցը, որը Ռուսաստանում ոգևորությամբ ընդունվեց...