Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արամ Խաչատրյանի անվան մրցույթին կմասնակցի 20 երկրի շուրջ 40 ջութակահար

Արամ Խաչատրյանի անվան մրցույթին կմասնակցի  20 երկրի շուրջ 40 ջութակահար
06.06.2012 | 04:15

Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթի բոլոր մասնակիցները, ժյուրիի անդամները և պատվավոր հյուրերն այսօր եղան Պանթեոնում` հարգանքի տուրք մատուցելու Արամ Խաչատրյանին և ծաղիկներ դնելու նրա շիրմին:
Ժամը 17:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Դվին» սրահում տեղի կունենա վիճակահանություն, և կորոշվի մրցույթի մասնակիցների ելույթների հերթականությունը: Վիճակահանությանը ներկա կգտնվեն մրցույթի կազմկոմիտեն և ժյուրիի անդամները:
Երեկոյան ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը, որին կմասնակցի մոտ 40 մասնակից 20 երկրից (Կոլումբիա, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Իտալիաև այլն): Հայաստանից մասնակցելու է 7-8 ջութակահար:
Մրցույթը կբացի լեհ ջութակահար, 2010-ի Արամ Խաչատրյանի անվան մրցույթի 1-ին մրցանակակիր Յարոսլավ Նադրզիցկին: Ինչպես նշեց մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ, նա մի քանի անգամ արդեն Խաչատրյանի կոնցերտը նվագել է տարբեր երկրներում, ինչը մրցույթի պայմաններից մեկն է:
Հունիսի 7-8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի մրցութային առաջին փուլը, երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 10-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Հունիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի մրցույթի երրորդ` եզրափակիչ փուլը:
Հունիսի 13-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա պարգևատրման արարողությունը, որին կհետևի գալա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Արամ Խաչատրյանի անվան մրցույթի 2012-ի 1-ին մրցանակակրի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ