Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Միասնական քննություններ «Հայոց լեզու, հայ գրականություն»-ից. սպասե՞նք կրքերի

Միասնական քննություններ «Հայոց լեզու, հայ գրականություն»-ից. սպասե՞նք կրքերի
05.06.2012 | 00:17

Հունիսի 1-ից Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել են պետական ավարտական և միասնական քննությունները։ ՀՀ-ում և ԼՂՀ-ում այս տարի ունենք ավելի քան 18 հազար դիմորդ-շրջանավարտ։ Քննություններն անցկացնելու համար Հայաստանում ձևավորվել է 40 քննական կենտրոն, իսկ Արցախում՝ 8։ Նշենք, որ Ղարաբաղում դիմորդների թվի կտրուկ աճ է արձանագրվել՝ 1260, մինչդեռ 2010-ին այդ թիվը 876 էր։
Երևանում դիմորդների թիվը 5981 է (2010 թ.՝ 6161)։ Նրանց համար մայրաքաղաքում ձևավորվել է 14 քննական կենտրոն։ Արագածոտնի մարզից քննություններ կհանձնի 727 շրջանավարտ (2010 թ.՝ 730)։ Այս մարզում ձևավորվել է 2 քննակենտրոն։ Արարատի մարզում դիմում-հայտ է ներկայացրել 1238 դիմորդ (2010 թ.՝ 1119)։ Արարատում կգործի 3 քննական կենտրոն։ Արմավիրում դիմորդների թիվը 1267 է (2010 թ.՝ 1330), Գեղարքունիքում՝ 1216 (2010 թ.՝ 1248), Լոռիում՝ 1437 (2010 թ.՝ 1430), Կոտայքի մարզում՝ 1310 (2010 թ.՝ 1293), Շիրակի մարզում՝ 1540 դիմորդ (2010 թ.՝ 1522)։ Նշված բոլոր մարզերում կգործի 3-ական քննակենտրոն։ Սյունիքի մարզում քննության համար դիմում-հայտ է ներկայացրել 937 դիմորդ (2010 թ.՝ 838)։ Այստեղ կձևավորվի 3 քննակենտրոն. 2-ը՝ Գորիսում, 1-ը՝ Կապանում։ Վայոց ձորից քննություն կհանձնի 408 դիմորդ (2010 թ.՝ 381)։ Այստեղ կա ընդամենը 1 քննակենտրոն։ Տավուշի մարզում 784 դիմորդ է դիմում-հայտ ներկայացրել (2010 թ.՝ 728)։ Կգործի 2 քննակենտրոն։
Քննական կարգի համաձայն՝ քննությունների արդյունքները հրապարակվում են տվյալ քննությունից հետո՝ 5-րդ օրը: Պաշտոնական հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 09.00-18.00, դիմորդը կարող է բողոքարկել քննության արդյունքը։ Քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին բողոք-դիմումը դիմորդն անձամբ հանձնում է այն կենտրոնի ղեկավարին, որտեղ հանձնել է քննությունը: Կենտրոնի ղեկավարը ստացված բողոք-դիմումները գնահատման և թեստավորման կենտրոն պետք է տեղափոխի բողոքարկման ժամկետի ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում։ Բողոք-դիմումի քննարկումից հետո կարող է ընդունվել քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին որոշում: Բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
Հունիսի 5-ին տեղի կունենա «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց գնահատման և թեստավորման կենտրոնի լրատվության պատասխանատու Գայանե Մանուկյանը, սա քննություն է նաև ԳԹԿ-ի համար, քանի որ այն, կազմակերպական առումով, ամենամեծ քննությունն է։ Նշենք նաև, որ այս առարկայի քննությունից հետո, որպես ձևավորված ավանդույթ, մեծ աղմուկ են բարձրացնում հայոց լեզվի և հայ գրականության մասնագետները՝ թեժացնելով քննաշրջանը։ Որքան թեժ կլինի այն այս տարի, պարզ կլինի արդեն այսօր։
Ավելացնենք նաև, որ ավարտական քննությունները դպրոցներում անցկացվում են միասնական քննության հաջորդ օրը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ