31.03.2013|
18:15
Ապրիլի 1-ից «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երրորդ անգամ պտույտի է դուրս գալու Հայաստանի մարզերով` ապրիլի 1-ին նա կլինի Կապանում, Սյունիքի մարզից հետո` Վայոց ձորում և Արարատի մարզում: Ապրիլի 2-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է լինել Եղվարդում, Արագածոտնի մարզում, Գյումրիում, Արմավիրում, Էջմիածնում: Ապրիլի 3-ին` Աբովյանում, Նոր Հաճնում, Մարտունիում, Սևանում, Բերդում: