«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 
  • -Բնիկ որտեղացի՞ ես։ -Հա՛յ եմ։

    -Բնիկ որտեղացի՞ ես։ -Հա՛յ եմ։

    12.07.2013| 12:12
    Հաճելի է, որ թերթի հեղինակներից մեկը լինելու պատիվն ունեմ։ Տպագրվել եմ տարբեր թերթերում, բայց դա եղել է փնտրտուքի պես մի բան։ «Իրատեսը» հաճելիորեն զարմացրեց իր լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով, գեղեցիկ, մաքուր, հյութեղ ու կենդանի հայերենով. թերթը կարդացողը վստահաբար կարող է սովորել լեզվաոճական գեղեցիկ, ճիշտ և սրամիտ դարձվածներ, հայերենի ճկուն շարադասություն և այնքան չարչրկված ու արհամարհված կետադրություն։ Գուցե որոշ մարդիկ ասեն, թե այսօր դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ ապրում ենք քաղաքական, ես կասեի` պատմական բուռն և ճակատագրական ժամանակներում, կարևորը թերթի բովանդակությունն է, գաղափարական, փիլիսոփայական ուղղվածությունը։ Միանգամայն ճիշտ է։
  • «Խնդիրն այն չէ` ինչ է հայտարարվում, խնդիրն այն է` ինչ է արվում»

    «Խնդիրն այն չէ` ինչ է հայտարարվում, խնդիրն այն է` ինչ է արվում»

    11.07.2013| 19:07
    Երեկ Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ի թիվս իշխանությունների և ԱԺ ոչ իշխանական ուժերի, հանդիպել է նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցած «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն ՎԱՐՈՒԺԱՆ ՀՈԿՏԱՆՅԱՆԻՑ irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունի աշնանը ՀՀ-ի կողմից նախաստորագրվելիք ԵՄ ասոցացման համաձայնագրից: Վարուժան Հոկտանյանը նշեց, որ հանդիպման սկզբում Շտեֆան Ֆյուլեն ընթերցել է մի հայտարարություն, ըստ որի, համաձայնագրի նախաստորագրմանը հաջորդելու է գործողությունների ծրագիր:
  • Այսօր Շոկոլադի միջազգային օրն է

    Այսօր Շոկոլադի միջազգային օրն է

    11.07.2013| 18:06
    Առաջին անգամ այս օրը նշվել է Ֆրանսիայում 1995 թվականին: Ըստ տեղեկությունների առաջին անգամ շոկոլադ պատրաստել են աստեկները և այն անվանել են «աստվածների կերակուր»:Իսպանացի կոնկիստադորներն առաջինն են եղել, որ ներմուծել են շոկոլադը Եվրոպա` անվանելով այն «Սև ոսկի» և կիրառել են ֆիզիկական ուժի և դիմադրողականության ամրապնդման համար: Սկզբնական ժամանակներում Եվրոպայում շոկոլադը սկսվեց կիրառվել միայն արիստոկրատ դասի շրջանում:
  • ԵՄ-ն չի պարտադրում փչացնել դարավոր բարեկամությունը

    ԵՄ-ն չի պարտադրում փչացնել դարավոր բարեկամությունը

    11.07.2013| 15:49
    Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևան կատարած իր երկօրյա այցի շրջանակներում հասցրել է հանդիպել ինչպես իշխանությունների, ԱԺ ոչ իշխանական ուժերի, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի և հանդիպումների առիթը, բնականաբար, այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում սպասվելիք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախաստորագրումն է: Ուշագրավ է, որ Շտեֆան Ֆյուլեն փարատել է այն մտահոգությունները, թե ԵՄ ասոցացման համաձայնագիրը կարող է սահմանափակել այլ պետությունների, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները:
  • Ռուսի «ողորմածության» հույսին

    Ռուսի «ողորմածության» հույսին

    10.07.2013| 18:09
    «Ռուսաստանին պիտի ասել, որ այդ «ոխերիմ» բարեկամությունն այնքան էլ բարեկամություն չէ»,-irates.am-ի հետ զրույցումանդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը և զուգահեռներ անցկացրեց 1920-ականների ու այսօրվա միջև, եզրակացնելով, թե իրավիճակը բավականին նման է:
  • Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Չեմ սիրում «բարգավաճ» բառը»

    Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Չեմ սիրում «բարգավաճ» բառը»

    10.07.2013| 17:25
    «Դա բարեգործություն չի, այլ չարագործություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյանից Երևան անվճար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների մասին, ասաց, «Քինգ Դե լյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը` հավելելով որ չի սիրում «բարգավաճ» բառը:
  • Տրանսպորտի նախարարության որդեգրած «առաջին ծիծեռնակները»

    Տրանսպորտի նախարարության որդեգրած «առաջին ծիծեռնակները»

    10.07.2013| 17:11
    Երևան-Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ դե լյուքս» ՍՊԸ-ն Չինաստանից ներկրել է «Յութունգ» մակնիշի 19 ավտոբուս: Ավտոբուսները երկուշաբթի օրվանից կփոխարինեն 259 համարի երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին: Ընկերությունը ներկրել է նաև նույն մակնիշի հինգ հարմարավետ ավտոբուս, միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար (Հայաստանից Ռուսաստանի տարբեր քաղաքներ):
  • «Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է»

    «Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է»

    10.07.2013| 14:29
    «Ռուսաստանը, Ադրբեջանին զենք մատակարարելով, Հայաստանին դնում է կախյալ վիճակում»,-անդրադառնալով վերջին շրջանում Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությանն ու հատկապես Ադրբեջանին զենքի վաճառքին, ասաց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ստանձնած ոչ մի պարտավորություն մինչև վերջ չի իրականացրել:
  • Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

    Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

    10.07.2013| 14:19
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է Ասոցացման համաձայնագրի և, մասնավորապես, ԵՄ-ՀՀ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ տարվող բանակցություներում արձանագրված շոշափելի առաջընթացը:
  • Այցելություն Սոս ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    Այցելություն Սոս ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    10.07.2013| 09:48
    2013-ի հուլիսի 9-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը այցելել էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Կարևորելով վարպետի մեծ ավանդը քաղաքացիական մտածողության ձևավորման և արվեստի զարգացման գործում` ԵՃՇՊՀ-ի գիտխորհրդի և ուսխորհրդի որոշմամբ` վարպետին շնորհվեց ճարտարապետության ոլորտի մեկ այլ մեծանուն ստեղծագործողի`«Ջիմ Թորոսյան» ոսկեզօծ մեդալը: