-
11.10.2013|
14:52
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լատվիացի երգահան, դաշնակահար Ռայմոնդ Պաուլսին հրավիրել է աշնանը մասնակցելու «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին: Հայտնի երգահանը սիրով ընդունել է Տարոն Մարգարյանի հրավերն ու խոստացել անպայման այցելել Երևան և երևանցիների հետ միասին տոնել քաղաքի օրը:
-
11.10.2013|
13:24
Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի օր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Luky» գիշերային ակումբում պատգամավորի քեռու՝ Հովհաննես Գևորգյանի (մականունը՝ Կռիս Հովո, որը Գյումրու ավտոկայանի տնօրենն է) որդին ծեծելով սպանել է գիշերային ակումբ այցելած մի երիտասարդի:
-
11.10.2013|
11:36
Ծածկած շուկայի վերակառուցումը դեռևս շարունակում է հասարակական կրքեր բորբոքել: Վերստին ակցիաներ են կազմակերպվում, կոչեր են հնչում՝ առևտուր չանել նոր «օբյեկտից»: Երկու օր առաջ` ակցիայից անմիջապես հետո, գործարար ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ շուկայում էր:
-
10.10.2013|
17:26
Մարզպետների հրաժարականների շրջան է սկսվա՞ծ, թե՞ ոչ, չգիտենք, բայց որ վերջին երեք շաբաթում երկու մարզպետ արդեն աշխատանքից հեռանալու դիմում ներկայացրին, փաստ է։ Գործադիրն ընդունեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի դիմումը աշխատանքից ազատվելու մասին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց նոր մարզպետին` գյուղատնտեսության նախկին նախարար, նախկին ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանին։
-
10.10.2013|
16:57
Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը` Էդիկ Բարսեղյանի հրաժարականից հետո, որ պաշտոնից հեռանալու պատճառ էր նշել իր տարիքը:
-
10.10.2013|
16:53
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Շնորհավորական հեռագրում Պուտինը նշել է, որ Ալիևի հաստատուն հաղթանակն ընտրություններում վկայում է նրա քաղաքական բարձր հեղինակության և այն մասին, որ բնակչությունն ակտիվ աջակցում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային դիրքերի ամրապնդման կուրսին:
-
10.10.2013|
16:52
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ ընդդիմադիր դաշինքի թեկնածու Ջամիլ Հասանլին դիմել է դատարան` վիճարկելու նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84,57 տոկոսը: Հասանլին պահանջում է նոր ընտրություններ, որովհետև քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ընտրախախտումներով, «որոնք այնքան շատ են եղել, որ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր կամքը»:
-
10.10.2013|
16:41
1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:
-
10.10.2013|
14:54
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց. «Հայաստանն անդամակցեց շարժունակության գործընկերությանը, որը կդյուրացնի Հայաստանի քաղաքացիների՝ դրսում սովորելն ու աշխատելը»: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը կմիանա Վիլնյուսի հռչակագրին: Դեսպանն ասաց, որ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն չի ընդհատվել, այլ՝ դանդաղել է: Դեսպանի դիտարկմամբ՝ Եվրամիությունն ընդլայնվում է:
-
10.10.2013|
14:26
ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում: