Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 
  • «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ

    «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ

    23.10.2013| 13:38
    2010 թվականից Հայաստանի գրողների միությունը համագործակցում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության հետ: «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միությունը Գերմանիայում կազմակերպում է նաև ամենամյա դպրոցական շարադրությունների մրցույթ՝ տարբեր թեմաներով: Այս տարվա մրցույթի համար՝ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ, ընտրվել է «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագիրը:
  • Ցուցադրություն «Մեդիա կենտրոն»-ում

    Ցուցադրություն «Մեդիա կենտրոն»-ում

    23.10.2013| 12:54
    Հոկտեմբերի 23-ին՝ժ. 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» կինոսրահում կցուցադրվի երկու կարճամետրաժ ֆիլմ` «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն 2013-ի շրջանակում:
  • Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ փառատոնը՝ հասարակական կարծրատիպերի հաղթահարման միջոց

    Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ փառատոնը՝ հասարակական կարծրատիպերի հաղթահարման միջոց

    23.10.2013| 10:57
    «Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Իմպրոռիթմ» ՀԿ-ն հոկտեմբերի 25-31-ը Գյումրիում կանցկացնի մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ առաջին հանրապետական փառատոնը:
  • Պարգևատրվեցին լավագույն ուսանող մարզիկները

    Պարգևատրվեցին լավագույն ուսանող մարզիկները

    22.10.2013| 21:03
    Հոկտեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների, նրանց մարզիչների, ՀՀ պատվիրակության ղեկավարների և 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների պարգևատրումը։
  • Հանդիպում անվանի արվեստագետների հետ

    Հանդիպում անվանի արվեստագետների հետ

    22.10.2013| 16:41
    «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շրջանակում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ սիրված ու անվանի արվեստագետների, մշակութային գործիչների հետ:
  • Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկացել Ռուբեն Հակոբյանի հրաժարականը

    Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկացել Ռուբեն Հակոբյանի հրաժարականը

    22.10.2013| 15:04
    Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանն այդպես էլ չմանրամասնեց, թե ինչու է հրաժարական ներկայացրել: Այդ առնչությամբ հնչող բոլոր հարցերը նույն պատսախանն էին ստանում. «Առանց մեկնաբանության»:
  • Տեղի կունենա Education USA կրթական ցուցահանդես

    Տեղի կունենա Education USA կրթական ցուցահանդես

    22.10.2013| 12:02
    Նոյեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Education USA կրթական ցուցահանդեսը։ Ամերիկյան շուրջ 20 համալսարանների ներկայացուցիչներ անձամբ կտեղեկացնեն համալսարաններ դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի, քննությունների, ինչպես նաև այդ բուհերում սովորելու առանձնահատկությունների և առավելությունների մասին:
  • Ծեծով են տոնել

    Ծեծով են տոնել

    22.10.2013| 11:32
    Վերջերս Գյումրիում տեղի ունեցած «Քաղաքի օր» հանդիսությունից մեր տեղի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում։ Տոնական համերգի ժամանակ, երբ բեմ է բարձրացել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու արտասանել՝ «Ողջո՛ւյն, Գյումրի», թատերական հրապարակի լույսերը մարել են։ Սա հարուցել է մարդկանց ծիծաղը, իսկ Բալասանյանի թիկնապահների՝ զայրույթը։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, վերջիններս ծեծել են բեմի կողքին հերթապահող էլցանցի աշխատողներին։
  • Ո՞վ է այն լավ տղան, որ  մի կտոր հացին չգայթակղվի

    Ո՞վ է այն լավ տղան, որ մի կտոր հացին չգայթակղվի

    21.10.2013| 16:14
    Հայաստանի Գրողների միությունը նոր նախագահ ունի: Կարևոր չէ` ով է նա, քանի որ այս կառույցի գոյության նպատակահարմարությունը վաղուց անձով պայմանավորված չէ: Երկու օր է համացանցը լցված է միության համագումարի մասին մանրամասներով, սոցցանցերը` դրանց վերաբերյալ մեկնաբանություններով:
  • Նոր ավտոմայրուղի` Երևանում

    Նոր ավտոմայրուղի` Երևանում

    21.10.2013| 14:54
    Մայրաքաղաքում նախաձեռնվել են նոր շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային հանգույնցների, հետիոտն անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցումը զգալիորեն կբեռնաթափի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց և Ռուբինյանց-Սևակ փողոցների երթևեկությունը: Երկու փուլով իրականացվող ծրագրի երկրորդ փուլն ամբողջությամբ ավարտվել է: