Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 
  • Անհաջողությունների պատճառը եղել է տարբերությունը չհանդուրժելը

    Անհաջողությունների պատճառը եղել է տարբերությունը չհանդուրժելը

    10.12.2013| 17:24
    Մշակութաբան Արա Նեդոլյանը, ով մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երթին, irates.am-ի հետ զրույցում ներկայացրեց հետևյալ դիտարկումը.
  • Դավութօղլուին կդիմավորեն ցույցերով

    Դավութօղլուին կդիմավորեն ցույցերով

    10.12.2013| 17:03
    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան ժամանելու օրն անցկացնելու է բողոքի ակցիաներ, որպեսզի հիշեցնի Թուրքիային և միջազգային հանրությանը, որ հայերը պահանջում են Ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում։
  • Դեկտեմբերի 10-ը միավորել էր խախտված իրավունքների դեմ պայքարողներին

    Դեկտեմբերի 10-ը միավորել էր խախտված իրավունքների դեմ պայքարողներին

    10.12.2013| 16:25
    Դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ազատության հրապարակում էին հավաքվել հանուն մարդու իրավունքների պայքարող քաղաքացիները: Ազատության հրապարակից մեկնարկեց ինչպես «Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ նախօրոք հայտարարված երթը, այնպես էլ՝ այն անկուսակցական քաղաքացիների, որոնք դուրս էին եկել պայքարելու՝ ի պաշտպանություն տասնչորս քաղբանտարկյալների, ընդդեմ՝ բանակում, ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունների:
  • Մեկնարկում է «Կորեայի մշակույթի օր» փառատոնը

    Մեկնարկում է «Կորեայի մշակույթի օր» փառատոնը

    10.12.2013| 15:38
    Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա «Կորեայի մշակույթի օր» փառատոնը: ԵՊԼՀ-ի փոքր դահլիճում կներկայացվեն կորեական ճաշատեսակներ, այնուհետև մեծ դահլիճում կշարունակվի միջոցառման մշակութային հատվածը:
  • Մարոյի ազգանվեր գործը  փոխանցվելու է սերնդեսերունդ

    Մարոյի ազգանվեր գործը փոխանցվելու է սերնդեսերունդ

    10.12.2013| 11:21
    Սույն թվականի նոյեմբերի 10-ին լրացավ «Ակունք» և «Վան» ազգագրական խմբերի հիմնադիր, գիտության և մշակույթի երախտավոր ՄԱՐՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 80-ամյակը: Ազգագրական խմբերի մասնակիցները ազգագրական ու հայրենասիրական երգերով իրենց երախտագիտության ու խոր հարգանքի տուրքը մատուցեցին Մարոյի, նրա հայրիկի՝ Հայրիկ Մուրադյանի, և մայրիկի՝ Աննա Մուրադյանի շիրիմների մոտ: Իսկ նոյեմբերի 17-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, «Ակունքը» փառահեղ ելույթով փայլատակեց այնպես, որ ներկաներին հավատ ներշնչեց՝ Մարոյի ազգանվեր գործը փոխանցվելու է սերնդեսերունդ: Այդ հրաշք տոնախմբությունը շարունակվեց մասսայական ազգագրական պարերով: Մուրադյանների հոգին թևածում էր Կոմիտասի տանը:
  • Շնորհավոր «Այդա Էզդիտ» (Бьмбараква Айда Эздит)

    Շնորհավոր «Այդա Էզդիտ» (Бьмбараква Айда Эздит)

    10.12.2013| 11:17
    Հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը դարեր շարունակ պետականություն չի ունեցել և գոյատևում է: Շատերին կարող է զարմանալի թվալ, բայց մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները, որոնք, պահպանելով ազգային արժեքները, նպաստել են ազգի գոյատևմանը և ամուր թելի նման կապել ու կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան:
  • Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

    Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

    10.12.2013| 11:02
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10–ին` ժամը 09:00–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արարատի, Ապարանի,Սևանի, Դիլիջանի, Մարտունու, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի Կապանի,Լաչինի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:
  • Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

    Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

    09.12.2013| 20:29
    Դեկտեմբերի 12-ին Հայաստան է ժամանում Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեթ Դավութօղլուն: Մինչ վերջինիս ժամանումը, թուրքական պետական քարոզչամեքենան արդեն իսկ լուրեր է տարածում, որ Դավութօղլուն Հայաստանում պատրաստվում է անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ իբրեւ նախապայման նշելով ազատագրված շրջանների հանձնումն Ադրբեջանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց:
  • Արշակ Սադոյանն առաջարկում է ստեղծել վիրտուալ կուսակցություններ

    Արշակ Սադոյանն առաջարկում է ստեղծել վիրտուալ կուսակցություններ

    09.12.2013| 19:21
    «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը կարծում է, որ պետք է ձևավորել նոր կարգի քաղաքական ուժ: «Ժամանակն է հասկանանք, թե աշխարհում ինչ է կատարվում. այսօր առաջնային շփման ձևը զանգվածային մեծ հնարավորություններ ունեցող սոցիալական ցանցերն ու ինտերնետն են: Հնարավոր է ունենալ վիրտուալ կուսակցություններ, որոնց հիմքում ընկած են տեսաձայնային ժամանակակից մեթոդները: Վիրտուալ հավաքներ կազմակերպել, և փորձել այդ կուսակցության մեջ համախմբել աշխարհի բոլոր հայերին»,-ասաց նա:
  • «Պուտինի այցելությունը Հայաստան հայ ժողովրդի նկատմամբ նրա արհամարհանքի դրսևորումներից մեկն է»

    «Պուտինի այցելությունը Հայաստան հայ ժողովրդի նկատմամբ նրա արհամարհանքի դրսևորումներից մեկն է»

    09.12.2013| 17:31
    «Պատից կախված հրացանը պետք է մի օր կրակի: Վաղ թե ուշ պատերազմը վերսկսվելու է, որից տուժելու է միայն հայ ժողովուրդը: Ոչ ոք չի հրաժարվի իր շահութաբեր բիզնեսից` հանուն հայ ժողովրդի, ոչ ոք չի հրաժարվի իր 200 մլն գումարից` հանուն հայ ժողովրդի: Պարզապես Պուտինը մեծ ցանկություն ունի զենք վաճառել նաև հայ ժողովրդին: Հետևաբար, Ղարաբաղի համար պայքարով առաջին հերթին շահագրգռված է նույն Պուտինը, ով իրականում ոչ թե մտահոգված է հայ ժողովրդի ճակատագրով, այլ իրականում զբաղվում է զենքի վաճառքով»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, անդրադառնալով Հայաստանի` ՄՄ-ին միանալու, Պուտինի այցի, Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելուն ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ: