Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանն ունի՞ այդ ամենին շատ, թե քիչ դիմակայելու գոնե մոտավոր ծրագիր

Հայաստանն ունի՞ այդ ամենին շատ, թե քիչ դիմակայելու գոնե մոտավոր ծրագիր
04.09.2024 | 06:54

Չե՞ք լսում Սև Կարապի թևաբախյունը:

Իզուր:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները մոտենում են :

Մայդանն ու բախումներն անխուսափելի են:

ՈՒ այդ բախումները, հաստատ, ներվրացական, ներկուսկցական բնույթ չեն կրելու:

Ինչպե՞ս ենք մեզ պահելու, երբ կհրդեհվի մեզ սահմանակից Մառնեուլի ադրբեջանաբնակ տարածաշրջանը:

Պատկերացնու՞մ ենք, թե Ադրբեջանը իրեն ինչպես կպահի

նման դեպքում:

Ի՞նչ ենք անելու, երբ Ջավախքը կներքաշվի այդ արյունոտ խժդժությունների մեջ կամ Թիֆլիսում միջկուսակցական բախումները կվերաճեն ազգամիջյան բաախումների:

Իսկ որ կներքաշվի, հաստատ:

Էլ չխոսած լոգիստիկ կապերի խզման (Բագրատաշենի, Լարսի, Բավրայի մաքսակետերի փակում, Փոթիի նավահանգստի ու երկաթուղային հաղորդակցության աշխատանքների դադարեցում) մասին:

Թուրքիան ի՞նչպես կդրսևորի իրեն աջարական ծովափին,

որը իր բիզնես ոլորտն է...

Կա՞ արդյոք պատկերացում, թե Ռուսաստանն ինչպե՞ս,

ի՞նչ ձևով է արձագանքելու այդ ամենին, երբ Իվանաշվիլին օգնության խնդրաանքով դիմի Մոսկվային:

Վստա՞հ եք, որ Հայաստանն ունի այդ ամենին շատ, թե քիչ դիմակայելու գոնե մոտավոր ծրագիր:

Ես բացարձակապես վստահ չեմ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ