Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պետք է ընդունել գործակալների մասին օրենքը, ամեն տեսակի խզմալյաններից և շիրինյան-բաբաջանյաններից խուսափելու համար

Պետք է ընդունել գործակալների մասին օրենքը, ամեն տեսակի խզմալյաններից և շիրինյան-բաբաջանյաններից խուսափելու համար
26.08.2024 | 18:02

Տելեգրամը ՀՀ տարածքում արգելելու առաջարկ է արել արևմտամետ ոչնչություններից արման բաբաջանյանը, իր և իր մնացած արևմտամետ ընկերների դիմակը վաղուց պատռված և քաղաքականապես հասուն կամ պարզապես հայրենասեր մարդը նրանց երբեք չի հավատա, առավել ևս չի ընտրի։

Խնդիրն այստեղ այլ է. տելեգրամը հանդիսանում է մի հարթակ, որտեղ կարող ես օբյեկտիվ և արագ տեղեկություն ստանալ աշխարհում և Հայաստանում կատարվելիք իրադարձություններից և այլն։ Տելեգրամը նաև հանդիսանում է այն աղբյուրը, որից ներկայումս մեծամասնությունը ինֆորմացվում է, սակայն, տելեգրամն արգելելու կողմնակիցների փաստարկն այն է, որ տելեգրամի միջոցով թմրանյութերի շրջանառությունը շատացել է և այն հնարավոր չէ վերահսկել, բայց դա տելեգրամի մեղքը չէ։

Գաղտնիք չէ, որ ՆԳ նախարարությունում բարդակ է տիրում և իրավապահները իրենց աշխատանքով զբաղվելու փոխարեն վերածվել են նիկոլի անձնական թիկնազորի, հանրահավաքների ժամանակ պատժիչ ավազակախմբի մեկ մեկ էլ նիկոլի վրա խնձոր կամ անձրևանոց նետողներին բռնողների, իսկ նախարար վահե ղազարյանը զբաղված է թրերի վրա «շաբաշներ» դնելով, սա է ՆԳՆ-ի դեմքը, սա է թմրանյութերի և հանցագործությունների շեշտակի աճի պատճառը։

Թե՛ տելեգրամի արգելման, թե՛ նրա հիմնադիր Պ. Դուրովին ազատազրկելուն խիստ դեմ եմ և դիտարկում եմ դա, որպես ցենզուրա, ազատ խոսքի ոտնահարում և ընտրովի ժողովրդավարություն։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Հ.Գ.

Այս գրառումը հասունացավ «գեոպոլիտիկա» տելեգրամյան հարթակի անրադարձից հետո, իսկ նրա հիմնադիր Vahe Aghajanyan-ի հետ լրիվ համաձայն եմ, նաև կիսում եմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, ամեն տեսակի խզմալյաններից և շիրինյան-բաբաջանյաններից խուսափելու համար:

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ