«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Մեր երկրում գործում է միջակության մի ամբողջ ինդուստրիա

Մեր երկրում գործում է միջակության մի ամբողջ ինդուստրիա
12.08.2024 | 08:11

Լսեք, թե ինչպես են մերժվում մեր՝ հայերիս իբր միջակ լինելու և ազգայինի կեղծ լինելու նարատիվները։ Վարողը, ամբողջականությունը լրացնելու համար, կարող էր նաև միջակների երկրորդ հիմնական նարատիվն էլ ասել՝ «ով էլ լիներ, նույնն էր լինելու»։

Կա մի «փոքր», բայց շատ կարևոր հանգամանք՝ ներկայի միջակությունը ոչ թե պատճառ է, այլ՝ հետևանք։

Մեր երկրում գործում է միջակության մի ամբողջ ինդուստրիա։ Եվ այդ միջակներն ու միջակությունը այդ ինդուստրիայի պրոդուկտներն են։ Հ1-ով խոսում են ոչ թե Շուշան Հարությունյանը և նման արժեքներ կրողները, այլ թաթուլհակոբյանները։ Ոգով կառլիկը հանրային ամենամեծ լսարան ունեցող մեդիայով տարածում է ոգու կառլիկության պրոպագանդա։

Հ1-ը այս միջակության ինդուստրիայի ամենամեծ բաղադրիչն է, բայց միակը չէ։ Օրինակ, գնացեք ցանկացած ՏՏ միջոցառման՝ խոսնակները հիմնականում ոչ թե ստեղծող տեսակից են լինում, այլ՝ կպցնողներից։ Նույն վիճակն է բիզնեսում, մշակույթում, քաղաքականությունում։

ՏՏ-ում իմ երկար տարիների փորձից հանդիպել եմ բազմաթիվ իսկապես հսկայի պոտենցիալով տաղանդավոր մարդկանց, բայց, մտնելով հայկական ՏՏ ինդուստրիա, արդյունքում դարձել են բարձր աշխատավարձ ստացող միջակներ։ Նրանց ուղեղը, միևնույն է, միլիոնի տակ շարունակում է աշխատել, բայց ոչ թե ստեղծելու, այլ արդեն՝ կպցնելու ուղղությամբ։ Իսկ քանի որ կպցնելը լոտոյի նման մի բան է, ամեն մարդու բախտը չի, որ բերում է։

Մեր ազգը սովորական միջակ ազգ համարողների համար պետք է տուր կազմակերպել դեպի Շախմատի տուն։ Էլ չեմ ասում, որ կարող են ուղղակի նայել 20-րդ դարին։ Բայց վատն այն է, որ այդ տաղանդները, մեծանալով, մտնում են մի միջավայր, որտեղ գործում է վերը նշված միջակության ինդուստրիան։ Իսկ երբ մարդու մշակույթային կոդը ձևավորվում է որպես միջակ, արդեն կարևոր չէ, թե ինքը որքան տաղանդավոր է և որքան կրթված։

Մարտնչող միջակության ցայտուն դրսևորում են երկրի մարտահրավերները ստեղծել-կառուցելովի փոխարեն կպցնելով լուծման հասնելու մղումները։ Կպցնենք եվրոպացիներին, ռուսներին, հնդիկներին, պարսիկներին կամ ում պատահի, միայն թե կպնի, ու իր հաշվին մեր խնդիրները լուծվեն։ Զավեշտն ու պարադոքսը այն են, որ երկրի ճակատագիրը լոտոյի վերածածները մեզ են մեղադրում երկիրն արկածախնդրության տանելու մղումների մեջ։

Իրական հեղափոխությունը դեռ լինելու է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3842

Մեկնաբանություններ