Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ. Քեզ քո «Լուիզայի» սերը հերիք չի՞, եղբայր Րաֆֆի

Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ. Քեզ քո «Լուիզայի» սերը հերիք չի՞, եղբայր Րաֆֆի
20.03.2013 | 17:25

Երբ երեխա էի` Մայն Ռիդի «Անգլուխ ձիավորը» վեպի համար գլուխս ուսերիս չէր, կասեմ ինչու. ամենադրամատիկ պահն է, ընթանում է Մորիս Ջերալդի դատը, որին մեղադրում են Լուիզա Պոնդեյքստերի եղբոր` Հենրիի սպանության մեջ, որպես վկա նա հարցաքնվելիս, որտեղ միամիտ աղջիկն ավելի ուժեղացնում է կասկածը` նա աղաղակում է` ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՆՐԱՆ... Ես երազում էի, որ իմ սիրած աղջիկն այդպես բարձրաձայնի իր սերն իմ հանդեպ։ Եղել է այսպես մի երկու անգամ, որ մտցրել եմ կյանքիս տոնացույցը... Բայց հիմա Ֆեյսբուքում շարունակ այդ գոռում-գոչյունն է, ի ցույց բյուրավորերի, և ոչ ոք դրանց չի հավատում, խաղ է... Այդպես էլ քաղաքականության մեջ, որտեղ բարևի գծով Գինեսի գրքի հավակնորդը նաև ուզում է հավակնել ժողովրդական զանգվածների սիրուն. քեզ քո «Լուիզայի» սերը հերիք չի՞, եղբայր Րաֆֆի: Գրազ գանք, որ այդ գիրքը չես կարդացել քո համալսարաններում։ Քո խոսքերից ահավոր չկարդացած մարդու մտածելակերպ է ճչում։ Ուշ չի, սկսիր «Անգլուխ ձիավորից»:

Դիտվել է՝ 4244

Մեկնաբանություններ