Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Եկեք ծննդյան տարեդարձի փոխարեն տոնենք սրբերի անվանակոչությունը

Եկեք ծննդյան տարեդարձի փոխարեն տոնենք սրբերի անվանակոչությունը
07.11.2012 | 12:32

Նկարը Հովնան Սարկավագինն է։ Ճշտում անեմ: Այս նկարում ես Բրբենկի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարում առավոտյան ժամերգության էի: Կողքիս կանգնածը Արժ. Տ. Սիփան ավագ քահանա Մխսյանն է, որի հետ ժամերգություն էինք կատարում: Սրբերի անունները կարդալիս նկատեցի, որ կա նաև Հովսեփ քահանայի անունը, որը սրբերի շարքում էր: Գնացի մի մոմ վերցրի, վառեցի ու պահեցի ձեռքս: Հիշում եմ, երբ Սուրբ Էջմիածնի հոգևոր Ճեմարանում էի սովորում, ամեն օր առավոտյան և երեկոյան ժամերգություն էինք անում: Շաբաթվա երկու օրերից բացի, Չորեքշաբթի և ՈՒրբաթ, որոնք պահքի օրեր էին, մնացած օրերը սրբերի տոներ կային: Որ սուրբի անունը, համընկնում էր աշակերտների անուններին, նրանց Մանկունք շարականի ժամանակ վառած մոմ էինք տալիս ու շնորհավորում նրա անունը: Այդ սովորությունը ես շարունակեցի այստեղ` Լա Քրասենթայի ծուխի մեջ, երբ հոգևոր հովիվ էի: Այս է ամբողջ եղելությունը: ՈՒրեմն թող շնորհավոր լինի իմ անվանակոչությունը: Եկեք ծննդյան տարեդարձի փոխարեն տոնենք սրբերի անվանակոչությունը, թող մարդիկ նմանվեն նրանց սրբակենցաղ կյանքին: Կտեսնեք շատ բան կփոխվի մեր կյանքում: Չե՞ք կարծում: Տարոսը բոլոր նրանց, ովքեր սրբերի անուն ունեն:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Դիտվել է՝ 7353

Մեկնաբանություններ