Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Միաբանություն և վերին օգնություն

Միաբանություն և վերին օգնություն
11.08.2023 | 10:11

«Մարդիկ հաճախ են կրկնում` «ՈՒժն է ծնում (ստեղծում) իրավունք», առանց իմանալու, հասկանալու, որ` «ՈՒժ է ճշմարտությունը: Չկա ուժ առանց ճշմարտության: Չկա փրկություն առանց ուժի» (Գարեգին Նժդեհ, Երկեր, հ. 1, էջ 316), «Կեղծիքը կստրկացնի, ճշմարտությունը` կփրկի»:

Պետական ու քաղաքական գործիչների, վերլուծաբանների մեջ տարածված արատավոր երևույթներից է` «մենք պայքարելու-պատերազմելու ռեսուրս չունենք» տխմարությունը, որը ծնունդ է նյութապաշտական-աթեիստական աշխարհընկալման:

Մի արատավոր ընկալում էլ կա, ասում են` «մեզ առաջնորդներ պետք չեն. չի կարելի ժողովրդի, Հայրենիքի ճակատագիրը վստահել մի մարդու»:

Որոշ մոլորվածներ կարծում են, թե կարելի է բարիդրացիական հարաբերություններ հաստատել ցեղասպան ու հայատյաց թուրքերի հետ և նրանց հարևանությամբ խաղաղ ու համերաշխ ապրել»։

Ավելի մանրամասն` տեսագրության մեջ:

Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 3439

Մեկնաբանություններ