Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պատերազմը դու՛ ես բերել, և միակ մեղավորն ու պատասխանատուն դու՛ ես

Պատերազմը դու՛ ես բերել, և միակ մեղավորն ու պատասխանատուն դու՛ ես
27.06.2023 | 19:49

Անցած շաբաթ քննիչ հանձնաժողովի ինքնախոստովանական ցուցմունք-շոուի ժամանակ՝ մի շարք անիմաստ ու հակահայկական, ավելի շատ ադրբեջանական, թեզեր տիրաժավորելու շարքում կապիտուլյանտը հայտարարեց, թե.

«Ապրիլյան պատերազմի ավարտից հետո զինադադարի պայմանագիր չի կնքվել ու պատերազմը փաստացի շարունակվել է մինչև 2020 թվականը»։

Հա', նշեմ, որ Ապրիլյանի հաղթանակը կասկածի տակ դնելու գործընթացը դրանք «ֆուլ ռասկրուտկա» են անում, արդեն 2 տարուց ավելի։

Ավելի աբսուրդ, անբարոյական ցնդաբանություն, համաձայնեք, դժվար է պատկերացնել։

Լավ, ո՞նց բացատրես այս անհայրենիքին, որ ապրիլի

4-ին պատերազմը կանգնեցվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ու խնդրանքով, որ գնացել ռուսների ոտքներն էին ընկել ու դադարեցվել է 1994-ի բնագծերով, այսինքն՝ հիմքը եղել է 1994-ի զինադադարի հայտնի եռակողմ տեքստը։

ՈՒ էս նույն տրամաբանությամբ շարունակում է, թե բա պատերազմը շարունակական է եղել, ու նորից պայթել է 2020-ի սեպտեմբերին։

Դասական ջեբկիրի հոգեբանություն ունեցողը՝ հիմա էլ անցավ պատերազմին և ուզում է իր ուղեղով պատերազմն էլ «գցի» նախկինների գրպանը։

Տո տնաքա՛նդ, այսինքն նշանակում է, որ, քո բառերով ասած, երկրում «պատերազմ» էր, ու դու էլ 2018-ին ուղիղ մեկ ամիս ներքաղաքական քաոս էիր սարքել, այսինքն դու գիտեիր, որ պատրազմող երկիր է ու «ցելով» կաշա էիր սարքե՞լ։

Ինչքան էլ բարբաջես ու տարբեր պատճառներ մոգոնես, քննիչ հանձնաժողովներում լոլոներ կարդաս փաստ է՝ պատերազմը դու ես բերել, և միակ մեղավորն ու պատասխանատուն դու ես։

Դե հիմի դու քո գնահատականը տուր, դու ի՞նչ ես։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ