Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հայաստանի շահերի զոհաբերումը հանուն ամերիկյան տեսլականի

Հայաստանի շահերի զոհաբերումը հանուն ամերիկյան տեսլականի
26.06.2023 | 20:54

Միրզոյան Արոն նորից ջհանդամվել է Ամերիկա՝ Ադրբեջանի հետ բանակցելու: Կարծում եմ, ժամանակն է հասկանալ, բայց, ցավոք, անգամ քաղաքական դաշտում այդ հասկանալը չկա, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանում, Եվրոպայում և Ամերիկայում բանակցելը պարզապես գժություն է, հանրությանը էշի տեղ դնելու պես մի բան:

Փորձեմ հիմնավորել սույն կարծիքը:

Ընդունենք մի պահ, որ իրոք միջնորդի կարիք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը: Բայց ո՞նց կարելի է ընտրել միջնորդներ, որոնք բացարձակ տարբեր տեսլականներ ու պատկերացումներ ունեն տարածաշրջանի վերաբերյալ:

Ի՞նչ են ուզում ամերիկացիք ու եվրոպացիք:

Վերականգնել Հայաստանի 1920-ի սահմաններն ու կարգավիճակը՝ թուրքական գաղութի տեսքով, հայաթափել Արցախն ու Սյունիքը, միացնել թյուրքական աշխարհը՝ հանուն Մեծ Թուրանի կայացման, որը նրանց անհրաժեշտ է Չինաստանի ու Ռուսաստանի հետագա քայքայման համար, տարածաշրջանից դուրս գցել ռուսներին, մի խոսքով, Հայաստանը արևմտականացնել՝ թրքացման ճանապարհով:

Եվ արդեն կոնկրետ քայլերի են դիմում. վերցնենք ամերիկյան շանտաժը Արցախին ուղղված՝ եթե չհնազանդվեք և յոլա չգնաք ադրբեջանցիների հետ, ապա նրանց կասենք և ձեր դեմ հակատեռորիստական օպերացիա կանցկացնեն:

Իսկ ի՞նչ են ուզում ռուսները:

Վերականգնել հնարավորինս հայերի կորուստները, թույլ չտալ Արցախի վերջնական վաճառքը Փաշինյան Նիկոլի ձեռամբ, Արցախի բնակչության ինքնորոշման ապահովում, արդար խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանով, որ ադրբեջանցիք էլ չեն հաբռգի, իրենց տեղը կիմանան:

Հիմա, այս երկու իրարամերժ տեսլականների շուրջ բանակցում են նույն մարդիկ, ընդ որում՝ լակոտավարի են բանակցում, որոնց բանակցությունների միակ նպատակը ՌԴ ղեկավարությանը խաբելն է, Հայաստանի շահերի զոհաբերումը հանուն ամերիկյան տեսլականի: Եթե սա գժություն, կապիկություն կամ մայմունություն չէ, ապա ի՞նչ է, դեռ որքա՞ն է շարունակվելու այս ցնդաբանությունը:

Տղամարդ եղեք, ա՛յ ՔՊ-ական գործակալներ: Կամ վերջնականապես յան տվեք Ռուսաստանից ու գնացեք ձեր կնիկների հետ թրքացման, կամ մերժեք ամերիկյան միջնորդությունը և ռուսների հետ զբաղվեք տարածաշրջանային հարցերով:

Երկու աթոռի վրա երկար չեք նստի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ