Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ե՞րբ, եթե ոչ հիմա, ո՞վ, եթե ոչ ես

Ե՞րբ, եթե ոչ հիմա,  ո՞վ, եթե ոչ ես
23.05.2023 | 09:39

Իմ ու շատերի համար Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել: Նա սրան երկար էր պատրաստվում:

Այսօր պարզապես պաշտոնապես արձանագրվեց, որ նա բարոյական, քաղաքական, իրավական առումներով զրո է:

Նիկոլը լեգիտիմ չէ:

Նիկոլն օրենքից դուրս է:

Նիկոլն իր ճանապարհն ընտրել է:

Նա ավարտված մարդ է՝ հակապետության մարմնավորումը:

Հիմա (անկեղծ ասած՝ վաղուց) գնդակը մեր դաշտում է: Բոլորիս անձնական պատասխանատվության ու որոշման դաշտում:

Ամեն մեկն իր որոշումը պետք է կայացնի:

Ամեն մեկը պետք է մտածի, որ ամեն ինչ կախված է իրենից ու միայն իրենից:

Ամեն մեկը պետք է պատրաստ լինի առաջնորդելու և առաջնորդվելու:

Գլխավորը՝ մեր երկրի փրկությունն է:

Ե՞րբ, եթե ոչ հիմա:

Ո՞վ, եթե ոչ ես:

Սա՛ պետք է լինի բոլորիս ու յուրաքանչյուրիս նշանաբանը:

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ