Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Չգիտեմ, կստացվի Թուրքիային ձևավորել գազային հաբ, թե ոչ, բայց թմրանյութային հաբն արդեն գործում է

Չգիտեմ, կստացվի Թուրքիային ձևավորել գազային հաբ, թե ոչ, բայց թմրանյութային հաբն արդեն գործում է
19.05.2023 | 22:05

Երեկ Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին։

Ինչպես պարզվել է, թմրանյութով բեռնված կոնտեյները Հոլանդիա էր եկել Թուրքիայից և այնուհետև պետք է ուղևորվեր Հարավային Ամերիկա։

Չգիտեմ, կստացվի Թուրքիային ձևավորել գազային հաբ, թե ոչ, բայց թմրանյութային հաբն արդեն գործում է։ Ընդ որում` մի քանի ուղղություններով. Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Ռուսաստան, Ամերիկա։

ՈՒզենք, թե չունենք, բայց օրերս Հայաստան ուղևորվող 2,7 տոննա կոկաինի առգրավումն Իտալիայում պետք է դիտարկենք վերոշարադրյալի լույսի ներքո։

Դեռևս որևէ եզրակացություն չեմ կարող անել, թեև իրադարձությունների տրամաբանությունն ընդհանուր առմամբ պարզ է։

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3344

Մեկնաբանություններ