...թե մինչ մենք ներսում ոմանց փորձում ենք հասկացնել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունն ու բնական անհրաժեշտությունը, թուրք-ադրբեջանական քարոզչությունը Ռուսաստանում արդեն լայն լսարաններ է գրավում։ Բավականին մեծ աշխատանքներ են այս առումով իրականացվում, քարոզչական ողջ հոսքերով փորձ է արվում ադրբեջանամետ տեղեկություններ տարածել։ Թշնամին և պետական ինստիտուտների, և հանրային կարծիքի ձևավորման վրա մեծ ճնշում է գործադրում։ Իսկ պատկերացրեք, թե այս թեժ իրավիճակում մեր ներսի ռուսատյացները ինչ մեծ լավություն են անում նրանց։