ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Սերն է խոսում…

Սերն է խոսում…
25.10.2024 | 19:35

Երկ սիրո մասին

Մի խինդ ու ծիծաղ, ուրախ ու զվարթ

մի անապական հրճվանք ու երջանկություն է ճառագում հենց Ալիևին ու Էրդողանին է տեսնում:

Տեսնես ինչու՞ է այդպես:

Հասկացանք՝ ձեռքսեղմումը, շփումը, մտքեր փոխանակելը քաղաքավարության նշան է ու արարողակարգի մաս, բա հրճվանքն ինչի՞ մասին է:

Ազգիդ ցեղասպանողներին, հայրենազրկողներին,

հազարավոր հայորդիներիդ հողին հանձնողներին ինչպե՞ս կարող ես ժպտալ, խունջիկ-մունջիկ գալ:

Այսքանից հետո նման մտերմիկ, ջերմ ու անմիջական ինչպե՞ս է հնարավոր լինել:

Ազգդ ինչպե՞ս պետք է դա ընդունի, ինչպիսի՞ արձագանք պետք է տա:

Ըստ քեզ, նորմա՞լ է քո նման վարքը, այն արդարացվա՞ծ է, հիմնավորվում ու՞նի:

Դու մի գրամ ֆայմ, թասիբ, ամոթ ու աբուռ ունե՞ս:

Գիտակից մարդիկ հարցնում են՝ ինչի՞դ վրա ես հրճվու՞մ, ի՞նչ սրտով ես ժպտում ու ուրախություն ճառագում:

Բայց ես գիտեմ պատճառը.

ասում են՝ սերը աթարին էլ է կպնում,

զզվանք-ատելությունից սեր էլ մի քայլ է.

Ի՞նչ զզվանք, ատելություն ու անտագոնիզմ…

Սա սեր է, տղամարդկային ամուր սեր:

Վստահության ու հարգանքի վրա ծնված, խորխորատներ հաղթահարած մի անաղարտ սեր:

Սա ժամանակով ապացուցված, փորձություններ անցած սեր է:

Եվ ինչ խոսք՝ դժվար է զսպել էմոցիաները:

Չնայած՝ Կազանի գազանները չեն էլ թաքցնում այն:

Հանուն սիրո ու համերաշխության պատրաստ ես տալ ամեն ինչ, երկիր, հայրենիք, կյանքեր:

Մանավանդ, որ սերը զոհաբերություններ է պահանջում:

«Ո՛չ, ո՛չ, սա կործանարար սեր չէ»,- կասեն մոմ պահողները:

Համ էլ որ քեզ խփում են, ծեծում ու ջարդում՝ ուրեմն սիրում են:

Էլ չեմ խոսում Ստոկհոլմյան սինդրոմով սիրո մասին:

Սա խաղաղությամբ ամրագրված ու հաստատած, «ծնողների» կողմից «դաբրոն» ստացած ու օրհնած սեր է:

Այնպես որ, ամենավեհ ու ամենազոր զգացմունքն է ճախրում քաղաքական երկնակամարում:

Սիրո արդյունքում է, որ Ալիևն ասում է.

«խաղաղությամբ Սյունիքը կվերցնենք, պատերազմով՝ ողջ Հայաստանը»:

Սիրո ու համերաշխության մի տեղական պտուղ էլ ասում է.

«Ես վստահ եմ՝ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է», «Հույս ունենք, որ մինչև խաղաղության պայմանագրի կնքումն, առնվազն, ԵՄ դիտորդներն այստեղ կլինեն»:

Տատս կասեր՝ քոռանամ ես, այ բալա,

դու էս ինչ անմեղ միամիտ ես:

Աստված կանչենք, որ ԵՄ դիտորդները հանկարծ չգնան:

Ինչևէ:

Խնդա՜, օղուլ, խնդա՜,

Ճարդ ի՞նչ է, երկ սիրո մասին կարդա ու դու էլ խնդա:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ