Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Կրթության ու բարեկրթության մասին

Կրթության ու բարեկրթության մասին
30.12.2023 | 09:07

Գրառումը սկսենք օրվա ցնցող մեջբերումից, որի հեղինակը պատմության դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն է։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է հետևյալը․ «Ավելի շատ բացասական իրողությունների վրա են կենատրոնանում, բայց դասագիրքն իր դրական կողմերն էլ ունի․․․» (տես տեսանյութը՝ 11:20 ր-11:27 ր)։

Այսօր դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանն իր հերթին հայտարարեց հետևյալը․ «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Նշվել է նաև, որ կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։

Ավելի կարճ, այս պահին այսպիսի մի պատկեր ունենք․ սխալներն այնքան շատ են, որ առանձին ներդիր է տպագրվելու, այսինքն լինելու է դասագիրք՝ սխալների ուղղումով։ Սա բացառիկ երևույթ է համաշխարհային հանրակրթության մեջ։

Բացառիկության պահով այս պահին ինձ հատկապես հուզում է երևույթի մեկ այլ կողմը՝ բարեկրթության բացակայությունը։

Ոչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ոչ դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը, ոչ էլ դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը թույլ տված ու իրենց կողմից ընդունված աններելի սխալների համար, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ներողություն չեն հայցել աշակերտներից, ուսուցիչներից ու ծնողներից։

Ստացվում է, որ սխալներով, այդ թվում ուղղագրական սխալներով, դասագիրք գրելն ու տպագրելը, հետո էլ դրան ներդիր կցելը, շատ սովորական երևույթ է ու դրա համար չարժի էլ ներողություն խնդրել։

Միմիայն արդարացումներ պարունակող մեկ ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ Վահրամ Սողոմոնյանը մոռացավ հիշատակել, որ վերջերս ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդունել է մեկ անձի կողմից դասագիրք հեղինակելու որոշման սխալ լինելը և որ հետագայում ձեռնպահ են մնալու այդպիսի քայլերից։ ՍԽԱԼՆ ընդունել է, բայց այդ սխալի բերած հետևանքների համար դեռևս ներողություն չի խնդրել։

Այս դասագիրքը, այս տեսքով, ՉԻ ԿԱՐՈՂ կիրառվել դպրոցում, որքան էլ որ ԿԳՄՍ-ն կփորձի զարտուղի ճանապարհներով ապահովի դրա հետագա օգտագրծումը։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 11096

Մեկնաբանություններ