ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Շուռնուխը մարսեց՝ հերթը հասավ Գորիսին, Կապանին ու Տավուշին

Շուռնուխը մարսեց՝  հերթը հասավ Գորիսին, Կապանին ու Տավուշին
28.07.2023 | 22:46

Քանի որ ՀՀ նորմալ բնակիչներն ի վիճակի չեն լսել ժողվարչապետ համարվող վիժվածքին, շատ բան նրանք չգիտեն դրա վերջին ասուլիսից:

Պարզվում է, ըստ Էդգար Ղազարյանի, դա նաև ասել է մոտավորապես այսպիսի բան.

մենք չգիտենք, թե այդ 29 800 ք/կմ տարածքն իր մեջ ներառու՞մ է Գորիսը, թե՞ ո՛չ, Կապանը կա՞ այդտեղ, թե՞ ո՛չ, Տավուշը կա՞, թե՞ ո՛չ:

Դե՛, Էդգար Ղազարյանը լորջ անձնավորություն է, նրա ասածը պետք է ընդունել a priori, և այս կապակցությամբ ուզում եմ ասել հետևյալը:

Դիցուք, Փաշինյան Նիկոլի վերադասների ծրագրերը աստիճանաբար բյուրեղանում և հստակեցվում են: Կոնկրետ դեպքում գործ ունենք Օվերտոնի հերթական պատուհանի հետ՝ Սյունիքի օտարման բարդ ու փշոտ ճանապարհին:

Բայց ի՞նչ էիք սպասում սույն վիժվածքից:

Շուռնուխի կեսը տվեց, բարդեց հանրապետականների վրա (իբր, նրանց ընդունած օրենքն է պահանջել Շուռնուխի կեսը տալ, այնինչ նման բան չկա, լկտի սուտ է, լակոտ վիժվածքը դա ասել է՝ համոզված լինելով, որ ոչ ոք չի բացի և օրենքը չի ընթերցի), հետո անկլավների թեման վերակենդանացրեց, հետո՝ Ալմաթիի դեկլարացիան, հետո՝ 29 800 ք/կմ, հետո՝ Արցախը Ադրբեջան է և վերջ, ինչին հետևեցին շրջափակումն ու անցակետը, հետո՝ Լենինգրադի ցեղասպանության կրկնության համատեղ օպերացիա Ալիև էֆենդու հետ միասին:

Հերթը հասավ Գորիսին ու Կապանին և, ըստ ամենայնի, Տավուշի առնվազն 80 տոկոսին:

Հետո կբարձրացվի ռուս սահմանապահերի հարցը, որից հետո կարելի կլինի վերադարձնել նաև Գյումրին, որը, ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի, մնում էր Թուրքիային, իսկ որ առ այս պահը Փաշինյան Նիկոլը կասկածի տակ չի դրել Գյումրու պատկանելությունը, բացառապես ռուս սահմանապահերի առկայության հետևանք է:

Դե՛, չի կարող հզոր ժողվարչապետը հրահանգել նրանց հետ քաշվել և թուրքերին ներս հրավիրել, ինչպես Սև լճի պարագայում: Այս կապակցությամբ խնդրանք-առաջարկ ունեմ:

Բոլոր տառաճանաչ քաղաքացիներին, որոնք չեն անդամակցում արևմտականների, այլ կերպ ասած՝ ամերիկաթուրքերի աղանդին (հայրիկյանի և այդ կարգի տականքի գլխավորությամբ), խորհուրդ եմ տալիս մի քիչ Մակքինդեր կարդալ (սա գեոպոլիտիկայի հիմնադիրն է), հասկանալ՝ ինչ ասել է անգլոսաքս, ինչից հետո կարելի կլինի հասկանալ, թե ինչ են անգլոսաքսերն ուզում Հայաստանից: Եվ նորմալ մարդիկ կհասկական. անգլոսաքսերն ուզում են Հայաստանից միմիայն 1920 թվականի կարգավիճակ, այն է՝ 10 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան, անատամ, առանց բանակի իրավունքի, մի խոսքով, թուրքական գաղութ: Հենց այդպիսի Հայաստան է նրանց պետք, նախկինների ժամանակվա Հայաստանը խանգարում էր նրանց հազարումի նախագծերի իրականացմանը:

Եվ հետո թող մտածեն ՀՀ նորմալ տառաճանաչ մարդիկ, թե ինչպես վարվեն Փաշինյան Նիկոլի և ընդհանրապես հայի ազգանուն կրող ամերիկաթուրքերի հետ: Էսքան բան:

Մի բան էլ հավելեմ.

ուրեմն, լակոտ վիժվածք Փաշինյան Նիկոլը գրեթե բացահայտ (բայց ոչ հրապարակավ) խոսում է

այստեղ-այնտեղ, թե, իբր, Շուռնուխի կեսն ու Ղուբաթլուն հանձնել է ռուսների պահանջով:

Բա… տո լակո՛տ, ռուսների ինչի՞ն է պետք Շուռնուխի կեսն ու Ղուբաթլուն թուրքերին տալ, իսկ եթե պետք չէ, ինչու՞ պիտի քեզ նման բան ասեն: Այն դեպքում, երբ ռուսները դեռ համեստ են իրենց պահում, անգամ չեն պահանջում այն, ինչն իրենց իսկապես պետք է, օրինակ, ռադ անել եվրադիտորդների լրտեսական ցանցը, որը Փաշինյան Նիկոլն արդեն համալրել է կանադացիներով, այսինքն՝ աստիճանաբար վերածում է դա ՆԱՏՕ շպիոնական առաքելության ռուսների քթի տակ:

Ռուս դեսպանին խնդրում եմ ի գիտություն ընդունել ՀՀ ժողվարչապետի տարածած ինֆորմացիան Շուռնուխի և Ղուբաթլուի վերաբերյալ, նաև գիտակցել եվրադիտորդների առաքելության պոտենցիալ վտանգը Ռուսաստանի և Իրանի համար, որը մեր աչքի առաջ Փաշինյան Նիկոլը դարձնում է ՆԱՏՕ լիարժեք լրտեսական ցանց:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ